Կայծակ Անդրեասի շիրիմը Ծաղկաձորում

Apr 22, 2016 14:54

Ոչ բոլորը գիտեն, որ Կայծակ Անդրեասի շիրիմը գտնվում է Ծաղկաձորում։
Կայծակ (կամ Խելագար) Անդրեասը (Սարգսյան Անդրեաս, Sargsyan Andreas, Kaytsak Andreas, 1882-1969) ֆիդայական շարժման կարկառուն դեմքերից էր, բաղմաթիվ ճակատամարտերի մասնակից և զորավար Անդրանիկի անձնական թիկնապահը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Ծաղկաձորում, այդ ժամանակ` Դարաչիչակում։ Միայն թե լիովին պարզ չէ, թե քաջ զինվորն ինչպես է հասել Ծաղկաձոր և ինչն է պատճառ եղել նրա խելագարությանը։ Խաչիկ Դաշտենցը հետաքրքիր և մատչելի վարկած է ներկայացրել իր Ռանչպարների կանչը վեպում, ով դեռ չի կարդացել, գոնե այդ մասը խորհուրդ եմ տալիս կարդալ։
Ահա Կայծակ Անդրեասի շիրիմը Ծաղկաձորի գերեզմանատանը։


Ծաղկաձոր, պատմության հուշարձաններ, պատմություն, history, tsaghkadzor, historical heritage

Previous post Next post
Up