Նամակ կառավարությանը

Aug 28, 2013 10:23

Մի անգամ գրեցի չպատասխանեց հարգելի կառավարությունը, բայց էլի եմ գրում, ու ստեղ դնում, որ չմոռանան :Ճ
Բարև Ձեզ, ես ուզում եմ կառավարության ուշադրությունը գրավեմ գազալցակայաններում տիրող շատ տհաճ երևույթի վրա։ Բացի գազի լիցքավորման գումարից այնտեղ պարտադիր պահանջում են այսպես կոչված "թեյավճար", որը օրինական չի և որը ֆիքսված գումար չի` ով ինչքան ուզում է պահանջում է։ Կուզենաի իմանալ ինչու այդ "թեյավճարը" չի մտնում գազի գումարի մեջ, ինչով է պայմանավորված այդ "թեյավճարը" և ոնց կարող եմ հետ ստանալ իմ "վճարած" անօրինական "թեյավճարները"։ Շատ կարևոր է նաև գազալցակայաններում մինչև գազալցակայան մտնելը ցուցանակների տեղադրումը, որտեղ գրված կլինի գազի գինը և ջերմաստիճանը, որ մարդիկ հնարավորություն ունենան մինչև լիծքավորելը ծանոթանան տվյալ կայանի գազի գնին և ջերմաստիճանին (բենզալցակայանների նմանակով)։ Լավ կլիներ կառավարությունը պարտադրեր գազալցակայանների տերերին փակցնել այդ ցուցանակը և թեյավճար չպահանջել։ Շնորհակալություն։
Նաև կխնդրեի պատասխանել իմ նախորդ նամակին` նախորդ նամակը կառավարությանը, գրված 20.06.2013 թվականին (Խոսրովի արգելանոցի վերաբերյալ) մնացել է անպատասխան: Շնորհակալություն։
 Մի հատ էլ նամակ ոստիկանությանը ունեմ գրելու, բայց առանց քֆուր-քյաֆարի դեռ չեմ կարում շարադրել, որ ստացվեց իրանց էլ կգրեմ
UPD:Ստացա ցրող նամակ-պատասխան հետևյալ բովանդակությամբ
Հարգելի պարոն Մարտիրոսյան
Ձեր Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված <<Թեյավճարների վերաբերյալ>> դիմում բողոքի վերաբերյալ հայտնում եմ, որ ներկայումս ՀՀ տարածքի գազալցակայաններում տեղադրվում են լիցքավորման բաշխիչ աշտարակներ, որոնք ամրագրում են վճարման ենթակա գումարի չափը և եթե Ձեզանից պահանջում են ավել գումար ապա խորհուրդ է տրվում Ձեզ դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
Էլի` մի կողմից շատ լավ է, որ կարող ես կառավարությանը նամակ գրել և պատասխան ստանալ, բայց մյուս կողմից նամակդ ոչ մի արդյունք չի տալիս, և քեզ պատասխան նամակով "ցրում են", մտքում ասելով թե էս կլյաուզնիկը ով էր՞՞՞
Լավ կլիներ այս ցրողներին բերեին մեր հիվանդանոց... ընենց կցրեի... :)



հասարակություն, общество

Previous post Next post
Up