Նամակ ոստիկանությանը

Sep 15, 2013 22:33

Մի հատ նամակ գրեցի ոստիկանությանը, ստեղ էլ դնեմ, որ չմոռանամ :Ճ
Բարև Ձեզ, սույն թվականի օգոստոսի 24-ին Գորիսում ինձ անտեղի կանգնեցրել է ՃՈ II գումարտակի VI վաշտի II դասակի տեսուչ Մարտիրոսյանը։ Սկզբից նա ասեց, թե կանգնեցրել է ամրագոտիների համար, սակայն ամրագոտիները ամրացված էին, և նա կանգնեցնելուց հետո "հայտնաբերեց", որ հետևի արգելակային լույսերը չեն աշխատում։ Ես խնդրեցի իմ ընկերոջը սեղմել արգելակման պեդալը, սակայն հետո իմացա, որ ընկերս չիմանալով սեղմել էր գազի պեդալը, և լույսերը դրա համար չէին վառվում։ Նույնիսկ չախշատելու դեպքում կարելի էր օգնել վերականգնել լույսերի աշխատանքը, այլ ոչ թե պատժել, քանի որ պետական ծառայողները, որպես ժողովրդի օգնական պետք է օգնեն վարորդներին, այլ ոչ թե անհիմն կանգնեցնելուց հետո "գործ սարքեն"։ Տեսուչ Մարտիրոսյանին ես հայտնեցի իմ անհամաձայնությունը խախտման վերաբերյալ, ինչից տեսուչը զայրացավ և քիչ էր մնում կռիվ աներ հետս և արդեն որոշել էր տանել ինձ բաժանմունք (!)։ Զանգեցի թեժ գիծ, որից հետո միայն տեսուչը մի քիչ հանգստացավ։ Ոչ մի կոպիտ բառ չեմ օգտագործել, միայն շատ հանգիստ ասել եմ, որ համաձայն չեմ խախտման հետ, և իմ խախտումը թող ապացուցի դատարանում կցելով խախտման տեսաձայնագրությունը, ինչին տեսուչը պատասխանեց, թե ինքը 30 տարի աշխատում է օրգանում և դատարան դեռ չի գնացել և չի էլ գնալու։ Մինչև երբ պետք է ոստիկանությունում աշխատեն տեսուչներ ում համար դատարան գնալը ամոթալի արարք է՞՞՞
Պահանջում եմ անվավեր ճանաչել ** № ****** վարչական իրավախախտման որոշումը, և պատժել անօրինապահ տեսուչ Մարտիրոսյանին։
Շնորհակալություն։
PS: բայց խի պետք ա մի հատ բ**-ի տղա գաիշնիկի պատճառով ես իմ ժամանակը և նյարդերը վատնեմ՞՞՞՞՞, հլա մի բան էլ ասեն թե կլյաուզնիկ ա :)))

անասնապատում, հասարակություն, общество

Previous post Next post
Up