Լռության մասին

Sep 07, 2018 16:17

Շագրենի կաշին գրքում հերոսը, ըստ պայմանի, վճարում էր կաշվի մի կտորի յուրաքանչյուր քառակուսի-սանտիմետրով՝ իր արտաբերած ամեն մի ցանկության համար, իսկ կաշին իր ողջ կյանքի տևողությունն էր։ Կատարվում էին բոլոր ցանկությունները, բայց ամեն ցանկության հետ կաշին մի պստլիկ էլ էր փոքրանում, և հերոսը շուտով հասկացավ, որ ստիպված է թափելու անմարդկային ջանքեր՝ ցանկություններն իր կյանքում նվազագույնի հասցնելու համար։

Եթե պատկերացնեմ, որ ունեմ նման մի կաշի, որը ոչ թե կյանքիս տևողությանն է համարժեք, այլ, այսպես ասած, հաջողությանն ու առաջընթացին, ապա ցանկությունների փոխարեն ես կխնայեի արտասանածս բառերը։

Փորձեմ ենթադրել, որ արտասանածս յուրաքանչյուր բառի հետ իմ "հաջողության" կաշին սեղմվելու է մի-փոքր (բացառությամբ, երբ ստիպված եմ պատասխանելու ինձ ուղղված հարցի), և հակառակը՝ ամեն չարտասանածս բառի հետ` լայնանալու (իսկ չարտասանելիք բառեր ես շատ-շատ ունեմ․․․)։ Ինձ թվում է՝ դրական ձեռքբերումներ կունենամ․ խոսքիս արժեքը կբարձրանա, չեմ խոչընդոտի հաջողությանս, կսկսեմ լսել մինչ այդ անլսելին։

Ինձ թվում է՝ շատ-շատ լավ կլինի։

խորհուրդներ, ես

Previous post Next post
Up