Ժամանակային էքսկուրս

Jul 31, 2018 22:48

Ներկայումս իմ կյանքում առկա կարևոր խնդիրներից մեկը ժամանակին քնելն է։ Ժամանակին քնել ասելով նկատի ունեմ առնվազն ութժամյա քնի ապահովումը։

Read more... )

need some sleep, առողջ, կարևոր, խորհուրդներ, հիշողություններ, ես, գնացեքմանկություն, ֆիլմեր, թանկ

Leave a comment

Comments 8

artashes98 August 2 2018, 19:18:47 UTC
Apres, Urishik, shat harazat grarum er.....

Reply

urish August 3 2018, 02:55:26 UTC
Դուք է՞լ էիք նայում։

Reply

artashes98 August 3 2018, 08:31:39 UTC
Iharke.

Reply

urish August 3 2018, 08:48:12 UTC
Իսկ ես մտածում էի՝ էնքան վաղուցվա մոռացված բաներ են, որ էլ ոչ ոք կարգին չի մտաբերի։

Reply


deghin August 15 2018, 08:33:01 UTC
Հավես գրառում էր: :)))
«Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» ֆիլմը ես էլ էի շատ սիրում: Բայց հիշում եմ, որ առաջին անգամ տեսնելուց հետո ահագին ժամանակ վախ էր մտել մեջս: :))) Ի դեպ, էդ կինոն վերջերս հիշել էի Արեգի` դինոզավրերով տարվածության հետ կապված, ավելի կոնկրետ` մտածում էի` հիմա դինոզավրերն ինչքան պոպուլյար են, ու ինչքան շատ են ամեն տեղ երևում` ֆիլմեր, մուլտեր, մանկական լիքը շորեր դինոզավրապատ, գրքեր, խաղալիքներ, տիպեր, մինչդեռ մեր ժամանակ մի տեսակ չեմ պատկերացնում, որ որևէ մեկն ուզենար դինոզավրով շոր ունենալ կամ նման բան: Իմ հիշելով` էն ժամանակներում դինոզավրերի մասին հիշեցնող միակ բանն էդ ֆիլմն էր: :)))

Ան, որ գրել էիր` մամաս արևածաղիկ ու պիստակ էր բովում, սկզբում զարմացա, թե էն ժամանակներում որտեղից պիստակ, դա ամենաշատը վերջին քսան տարում ա Հայաստանում հայտնվել, բայց հետո հասկացա, որ фисташка ես նկատի ունեցել` անվան նմանության պատճառով, որը հայերեն գետնանուշ ա կոչվում, իսկ պիստակը pistachio-ն ա:

Reply

urish August 15 2018, 08:45:49 UTC
Ֆիստաշկայի համար գուգլ-թարգմանիչ նայեցի, պիստակ բերեց, ինձ էլ էնքան ճիշտ չթվաց։ Երևի պիտի հենց ֆիստաշկա լէլ գրեի։

Դինոզավրերը մեր ժամանակ անհասանելի ակնածանքի գիտական բարձունքներում էին, ու մտքներովս չէր անցնում, որ դրանք կարող են պոպուլյարանալ-հասարականալ խաղալիքի, շոր ու տիպերի մակարդակի։

Reply

deghin August 15 2018, 09:30:50 UTC
Հա, ու էնքան քիչ բան գիտեինք դրանց մասին, կարելի ա ասել` ոչինչ չգիտեինք, իսկ հիմա Արեգը համարյա դինոզավրագետ ա. :D դրանց բոլոր տեսակները` խուճուճ ու երկար անուններով, ամեն տեսակի առանձնահատկությունները, չափերը, քաշերը, որ մեկն ինչով էր սնվում, ինչքանով էր վտանգավոր, երբ ա հայտնվել, երբ ա անհետացել, որտեղ ա բնակվել, մի խոսքով` էս ամենը խորությամբ ուսումնասիրել ա ու գիտի: :)))

Reply

urish August 15 2018, 09:41:38 UTC
Դավիթն էլ գիտեր փոքր ժամանակ :))
Հիշում եմ՝ մի անգամ մի դինոզավր-շոուի էլ տարել մի հնեաբանական թանգարանում, Դավիթը նստել էր առաջներում, երևի մի 5-6 տարեկան էր, ինչ հարց տալիս էր վարողը, տեղից պատասխանում էր ինչ-որ երկար անուններով, որ երբեք չէի լսել։
Բայց դինոզավրամոլությունը հիմնականում արական հակվածություն ա, չեմ հիշում որևէ աղջիկ երեխա, որ հետաքրքրություն ցուցաբերեր, բայց տղա երեխաներ շատ եմ հանդիպել։
(Ծլնգը ստեղանք չի մտնում, թե չէ կքարկոծեր ինձ սրա համար :)) )

Reply


Leave a comment

Up