Feb 14, 2013 15:54
Հետաքրքիր է. երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան է զգում քեզ հետ կապված, քո հանդեպ, քո մասնակցությամբ ու քո շուրջը, ու դու այդ ժամանակ չես կարող զգալ, հասկանալ, գնահատել նրա այդ զգացածը, մինչև որ մի գեղեցիկ օր, անսպասելի ու աննկատ, այդ զգացմունքները հոսում-տեղափոխվում են քեզ վրա՝ հայելային արտապատկերմամբ, և մեկ էլ ու դու ինքդ դառնում ես կրողը, ու չես հասկանում, թե երբ և ինչպես այդ բեռը նստեց քո ուսերին։
Առավել հետաքրքիր է, որ դա, կարծես, հայելային արտացոլանք է ընդամենը, ոչ բնօրինակ՝ սկզբնավորման իր ներքին, առաջնային աղբյուրով, և երբ բնօրինակը հեռու է, պատկերը խամրում է մինչև լրիվ անհետանալը։
մտազբաղումներ,
feelings