(no subject)

Jan 22, 2013 00:32


Աճող ինքնադժգոհություն և դժգոհություն մարդկանցից։ Որքան աճում է դժգոհությունս մարդկանցից, այնքան ավելի պատեպատ է խփվում ուղեղումս ինքնադժգոհությունը։ Որքան ավելի թափանցիկ եմ դարձնում պատը իմ և դիմացինի միջև, այնքան ավելի մեծանում են պահանջներս նրանից, որ համապատասխանի  իմ  արժեհամակարգին, և ամեն մի թերացում բերում է մերժման ու հոգեբանորեն մեկուսացնում ինձ մարդկանցից։ Կամ ես ինչ-որ բան խառնում եմ։ Կամ այս մարդիկ իմ մարդիկ չեն։ Այդ դեպքում ինչու՞ եմ նրբացնում պատը իմ և նրանց միջև։ Որովհետև ինձ օդի պես անհրաժեշտ է նրբացնել այդ պատը, թափանցել մյուսի մեջ, կոտրել նրան մինչև անկեղծացում, թուլացնել մինչև իսկականություն։ Այդ պրոցեսում ինքդ էլ դառնում ես այդպիսին, իսկ մարդիկ թույլերին չեն սիրում։

մտազբաղումներ

Previous post Next post
Up