(no subject)

Oct 30, 2012 00:35

Մի քանի բան...

Կարևոր չէ, թե հասարակությունն ինչպես է ընդունում. որակի մասին դա ոչինչ չի ասում։ Լավագույն գործրը հաճախ մնում են հասանելի միայն քչերին, և անտեսված անփութորեն, կամ անգետ՝ հազարավորների կողմից։
Հասարակական աղմուկն ու ուշադրությունը բխում են այլ գործոններից, և հասարակության ճաշակը կոպիտ է, ներքևներում, քաղքենի։
Հարկ է լինելու փորփրելով, ինչպես ոսկու փշուրներ՝ տոննայով հողի մեջ, գտնել նուրբն ու արհեստավարժը, հանճարը։

Վերջերս, մի երկու շաբաթ առաջ, Սիդնեյի Պետական Թատրոնում Ռուսական Ազգային Բալետը ներկայացնում էր Կարապի Լիճը։ Զգացողությունս բիրտ քերվեց միջինից թույլ, անորակ, անտեխնիկա, ծանրաշարժ նյութեղեն անցուդարձով, որ  հանդես էր գալիս բալետ անվան տակ։ Չայկովսկու դյութական երաժշտությունը հիվանդանում էր ասես մագնիտոֆոնի ծամվող ժապավենի անալոգիայով, մեկն ասես անտաշ ոտնահարում էր ակնկալիքդ, և ոչ մի սպեղանի։
Մինչդեռ դահլիճը լեփ-լեցուն էր, և հաճախակի բրավո-գոռում-գոչյուններ՝ երբ մի կիսատ ցատկ   կամ  պարզապես դադար։ Գործոննե՞րը. Կարապի Լիճ /պոպուլյար - կուլտուրա - բաց չթողնել / և, իհարկե, Ռուսական բալետ - ուրեմն վերջն են։

Կախ սրտով,  ջարդված ճաշակով ճեղքում էի նեոնային անտարբերությամբ սուրող գիշերային քաղաքը. հասնեմ տուն ու մոռանամ։
Եվ համեմատե՞լ Էյֆմանի հետ, ուր դահլիճը կիսադատարկ էր, իսկ բեմի վրա՝ եթերային կատարելություն։

Մոռացա, թե էլ ինչ պիտի ասեի...


Գիտեմ միայն վերջինը. սիրում եմ հորս մինչև անվերջ, ԻՄ։

մտազբաղումներ, feelings, քաղաքակրթություն

Previous post Next post
Up