Dec 04, 2019 14:26
Ես կարոտում եմ.....ինձ....հենց ինձ ու միմիայն ինձ....չէ, էգոիստ չեմ....
Ես կարոտում եմ ինձ, երբ փոքր էի ու մանկության փափուուուկ ու տաքուկ շարֆը ուներ պապիկիս ու տատիկիս հեքիաթների ցանկը ու մամայիս թխվածքի շերտերը....ես կարոտում եմ ինձ, երբ ախպերս ինստիտուտից վազում էր իմ՝ դպրոցից տուն վազելուն զուգահեռ ու մենք տուն էինք հասնում միաժամանակ, ու ֆիլմ էինք նայում ցերեկը, երբ ոչ մեկ մեր հարազատության մեջ չէր խցկվում....ես կարոտում եմ ինձ, երբ քուրս ամանները լվանալով ինձ մաթեմ էր բացատրում, ու էդ բացատրելու ընթացքում աշխարհի ոչ մեկի կերած կեղտոտ աման չէր խանգարում մեր մտերմությունը...ես կարոտում եմ ինձ, երբ գյուղում քուրս ինձ զոռով նասկի էր հագցնում, ու էդ ստիպողական խնամքի սիրո մեծությունից շնչահեղձ էի լինում, իսկ նասկիներից մարմինս փշաքաղվում էր....ես կարոտում եմ ինձ, երբ շաբաթ կամ կիրակի պապայիս հետ գնում էինք տոնավաճառ՝ ինձ շոր առնելու...ու էդ ծախսված գումարների մեծության չափից ես անզոր էի տեսնելու դանգրատի տակ աշխատող պապայիս քրտինքը.... ես կարոտում եմ ինձ, երբ մաման կես դրույք դեղատանն աշխատելուց հետո գալիս էր տուն ու ես վախենում էի, որ քուրս ու ախպերս օգտագործածս վատ բառը կասեն մամային....ու էդ վախն անգամ անկարող էր արդեն մի ամբողջ կես օր բաժանել ինձ մամայից. կարևորը՝ արդեն տանն էր...ես կարոտում եմ ինձ, երբ 5 տարեկանում մտածում էի տիեզերքի, թվերի անսահմանության մասին ու էդ մեծությունից փոքր մարմինս սահում էր խոհանոցի սառը մետլախին.....ես կարոտում եմ ինձ, երբ սիրված էի առաջին սիրով....երբ սիրված էի երկրորդ անգամ, երրորդ, չորրորդ....ես ինձ սիրված եմ կարոտում.... ես կարոտում եմ ինձ....երթուղայինը ուր որ է վթարի կենթարկվի, իսկ ես բարձրացնում եմ ականջակալներիս միջով հնչող երաժշտությունը, որ վթարի ձայնը չխանգարի ինձ կարոտել.....
Ես կարոտում եմ ինձ, երբ էնքան սիրված էի, որ կարծում էի՝ ձևն ա տենց...ես կարոտում եմ ինձ, երբ սիրո այլ դրսևորում ու չափ չէի պատկերացնում...ես կարոտում եմ ինձ վալսի նոտաների տակ մեծագույն սպասումներիցս ճկռած....ես կարոտում եմ ինձ, երբ առաջին անգամ բալիկս ներսումս շարժվեց....էդ առաջին անգամը էլ երբեք չի կրկնվի...ես կարոտում եմ ինձ, երբ բալիկիս փոքր ձեռքով գրկում ա վիզս, խեղդում ինձ ամուր գրկով, ու տենց մինչև առավոտ, ու ես արթնանում եմ իրա տաքուկ քրտնած հոտի մեջ....ու դա էլ չի կրկնվի վաղը....
Ես կարոտում եմ ինձ, երբ ես ցավի մեջ ձեռքս ամուր բռնող ա էղել...հիմա ցավերիս հանդեպ իմունիտետն աննկարագրելի ուժեղ ա....
Ես կարոտում եմ ինձ, երբ կարող էի թողնել ամեն ինչ, բարձր լացել ու ոչինչ չանել....իսկ հիմա կարող եմ բարձր լացել ու ստիպված աշխատել....
Ես կարոտում եմ ինձ հիմա, երբ դեռ ուժերս ներում են ապրելու...ես կարոտում եմ էսօրվա կարոտս էրեկվա հանդեպ....