Oct 17, 2019 13:48
Պատերազմը չէր հարցնում կին, ծեր, երեխա....վերևում թռչող ինքնաթիռներից չէիր հասկանում՝ մերոնքական են թե թուրքերն են (ադրբեջանցիներին թուրք էին ասում)....հերթական անգամ առանց ծնողների փախցնում էին նրանց՝ քույր ու եղբոր....փախցնում էին այս անգամ քաղաքի բարեկամների տուն....հերթական անգամ...քանի նման հերթական անգամներ էին ապրել, արդեն հաշիվն էլ էին մոռացել.... գլորվելով փախել ներքևի ձորով գնացող մեքենաներ, ապրել առանց ծնողներ մի քանի ընտանիքներով մի լքված տնակում...տնակ, որի մոտով անցնելուց ամեն անգամ տղան հիշում էր պատմությունը այդ տնակի...ու դա իրոք տնակ էր...աննկարագրելի փոքր, բայց իր մեջ տեղավորող 10նյակ մարդիկ՝ կանանց, երեխաներին.....իսկ մայրը բուժքույր էր, չէր կարող լքել տարածքը....իսկ իրենք երեխա էին....երևի արդեն գրադի ձայներին սովորած, ներքնահարկերում ապրած, դպրոց չհաճախող, մանկությունը կորցրած......կորցրած ու փշրված այնպես, ինչպես իրենց մոր այնքան սիրված ու փայփայած ապակեղենը մի օր փշուր-փշուր եղավ մեքենայի հետևում, երբ փորձել էին տնից տանել....փրկել....բայց մայրը ցավ չէր ապրել, քանզի պատերազմում չես հասցնում ցավ ապրել....միան կարողանում ես հասցնել միայն փրկվել ու փրկել....
Ձնաբուք էր, ճանապարհները սառած, Ամանորի նախաշեմ էր....հոր ընկերը կարող էր միայն իրենց տանել, փրկել՝ քրոջն ու եղբորը....հերթական անգամ ճանապարհ ընկան, հերթական անգամ էին փախցնում նրանց....սառած ճանապարհների, մի մարդու հասակի չափ ձների, մեքենաների վրայով սառելով, մրսելով անցնում էին անասելի երկար թվացող ճանապարհը..... հոր ընկերը նայեց նրանց, խեղճացած, սառած, միայնակ երեխաներին....որոշեց, որ նրանք էլ կունենան Ամանոր, թեկուզ փոքր, թեկուզ սառած, թեկուզ ուրիշի տանը...բայց կունենան....քաղաքից տոնածառ գողացավ, փոքրիկ, բայց իրենցը.....
Կանգնած էին սառած քույր ու եղբայրը դռան շեմին՝ տոնածառը ձեռքներին, աչքերի մեջ դեռևս չմարող հույսը,մանակական միամիտ ու չկորչող հույսը՝ Ամանորի, հրաշքի, լույսի....
Առավոտյան տոնածառը չկար...ԲԱՐԵԿԱՄ կինը նետել էր այն....նետել իրենց տոնածառը, իրենց Ամանորը, իրենց հրաշքը, իրենց հույսը....ու նետված տոնածառն ուներ համը այն հացի, որը մի գիշեր վախենալով ԲԱՐԵԿԱՄի խոհանոցից գողացել էին, որովհետև սոված ոչ մեկի քունը չի տանում.....