Jun 27, 2011 11:46
Գժեր գժվեք
Բախտի բերմամբ, թե պատահմամբ է այդպես ստացվում արդեն չգիտեմ, բայց երկրորդ կիրակին էր, որ ես անցկացնում էին մԱնումնետում։ Չստեղծվի տպավորություն, թե ես իրանց PR-ով եմ զբաղվում, բայց չգրել սրա մասին առնվազն կլինի հանցագործություն։)
Չգիտեմ ովքեր են կայացող շոուների հեղինակներն ու այդ պայծառ մտքերի իրագործողները, բայց այս անգամ նրանք գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Եթե իմ դիտած նախորդ շոուի ընթացքում ընտրում էին օրվա Բոմժին, ապա այս անգամ երեկոն նվիրված էր դագաղին։ Հաղորդավարը ամբողջ երեկո խոսում էր այն մասին, թե 21։30 բոլորը կդառնան աննախադեպ դագաղ շոուի ականատեսներ։ Դե իհարկե աննախադեպ, էլ ով է գժվել այդ թեմայով երեկո կազմակերպել։ Մի խոսքով, երկար չսպասեցրին հանդիսատեսին և ուղիղ 21։30 բեմում դրեցին դագաղը, որի շուրջ երգում էր ոմն սփյուռքահայ երգիչ Փոլը և պարում էր մեկ այլ երգչուհի։
Ու դա կատարվում է մի այգում, ուր հիմնական հյուրերը լինում են երեխաները, կամ էլ գուցե մարդիկ, ովքեր ուզում են կտրվել առօրյա հոգսերից, հաճելի կիրակի ունենալ, բայց ով ոչ մի դեպքում դագաղի նայել․․․
Այգու տնօրինությունը չգիտեմ որքանով էր հայտնի կատարվողը կանխավ, բայց ընթացքում անհնարին էր չիմանալ այդ մասին, որովետև շուրջ մեկ ժամ խոսում էին սպասվողից։ Խրախուսել նման բան Հաղթանակի զբոսայգում, ուր հարևանությամբ Անմար կրակ է և Արցախի պատերազմի հերոսներին նվիրված թանգարան․․․
Խոսքեր չունեմ։