Feb 08, 2010 19:13
Էլի մի ձև կհասկանամ ադրբեջանցի էշ լրագրողներին, ովքեր սենց բան են դնում իրենց մոտ, բայց մերոնց՝ առանց մեկնաբանության թարգմանության պատճառը գլուխս չի մտնում:
«Եթե այդպես շարունակվի, այսինքն՝ ԱՄՆ-ն ճանաչի «ցեղասպանությունը», ապա Թուրքիան կխզի իր բոլոր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, դուրս կհանի ամերիկյան ռազմաբազան Ինջիրլիքից, ավելի շատ կմերձենա Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ ապագայում բացառված չէ, որ անդամակցի ՀԱՊԿ-ին և ռազմական դաշինք կնքի Մոսկվայի հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նա միշտ կլինի իր ռազմավարական գործընկերոջ՝ Թուրքիայի կողքին»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը։
Գուլուզադեի կարծիքով՝ Միացյալ Նահանգները հայ-թուրքական սահմանի բացմամբ ցանկանում է մասնատել Թուրքիան։ «ԱՄՆ-ի՝ Հայաստանի հետ սահմանի բացման ձգտումների հիմքում ընկած են Թուրքիան մասնատելու, քրդական հարցը սրելու, երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու հաշվարկներ»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը։
Tert.am
Էշություն,
Հայաստան