Մի քանի մտքեր «
The Financial Times»-ի էջերից:
Ադրբեջանը ստիպված կլինի ընդունել, որ, փաստորեն, կորցրել է տվյալ տարածքը, կամ, առնվազն, այն չի վերադարձնի մոտ ապագայում, սակայն կարող է վերադարձնել Ղարաբաղի շուրջ ընկած հողերը: Հայերը ստիպված կլինեն ընդունել, որ իրենք պետք է վերադարձնեն «գրավյալ» տարածքները և հետաձգեն ԼՂՀ անկախության հույսերը` ինքնավարության և անվտանգության երաշխքիների դիմաց:
Միացյալ Նահանգներում Ադրբեջանի հետ սերտորեն կապված է Պենտագոնը և էներգետիկ ընկերությունները, իսկ Կոնգրեսում գործում է ուժեղ հայկական լոբբի:
Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը էժան չի լինելու: Ավերված և ամայի տարածքների վերականգնումը ստիպված կլինի իր վրա վերցնել միջազգային հանրությունը: Բացի այդ, Ղարաբաղի հայերին միշտ անհանգստացնում է ադրբեջանական ռազմական սպառնալիքը, և նրանք նախքան պայմանագրի ստորագրումը պահանջելու են, որպեսզի տարածաշրջանում տեղակայվեն վստահություն վայելող խաղաղապահ ուժեր: