Դավաճան ՀՀՇ և ծուղակն ընկած ՀՀԿ ??

May 04, 2009 11:32


Parcomo բլոգում կարդում ենք.
«Radikal»-«Թուրքիայի իշխանությունները պարտավոր են հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահ դառնալու համար. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խաղաղ և արդյունավետ ճանապարհով լուծել երկրների միջև տասնամյակներ գոյություն ունեցող խնդիրները»:

Talinci-Մի կողմից վախեցնում են, մյուսից` մեսիջ ուղարկում.

«ՀՀ-ի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջև, եթե մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է,-նշել է Տեր-Պետրոսյանն ու շարունակել, թե,-ԼՂՀ հարցի կարգավորումն այս տասը տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի: Եթե հետևենք Ադրբեջանի արձագանքներին, կտեսնենք, որ նրանց դիրքը գնալով կոշտանում է: Այսուհետև նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ` ինչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար: Հնարավոր է փորձել վերադառնալ նորմալ երկրների շարքը»:

Talinci-Միևնույն ժամանակ գրեթե նույն բառերով խոսում է TRT-ն:

«Լեռնային Ղարաբաղի հարցը դարձնելով անլուծելի` հայաստանյան ներկայիս իշխանությունները շատ մեծ հանցանք են գործում, Ադրբեջանի դիրքորոշումը էլ ավելի է կոշտանում, Բաքուն այլևս որևէ զիջում չի կատարի, իշխանությունների պատճառով Հայաստանը անցել է երրորդ աշխարհի երկրների շարքը»:

Talinci-Խնդրում եմ այս մասը առավել ուշադիր կարդալ:

«Radikal»-ի հոդվածագիրն իր հերթին կոչ է անում Հայաստանի ներքաղաքական լարվածության օրերին առավել կոշտ դիրքորոշմամբ հանդես գալ Հայաստանի հետ հարաբերություններում, ինչը նախագահ դառնալու մեծ ցանկություն ունեցող թեկնածուներին կստիպի խոշոր զիջումների գնալ:

Tlinci-Եվ վերջում խրախուսանք "ճիշտ գործելու" վերաբերյալ:

ԼՏՊ-«Նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը և պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին...»:

Talinci-Գրեթե համոզված եմ, որ արտաքին ու ներքին ուժերի ազդեցությամբ մեր քաղաքական ղեկավարությանը ծուղակն են գցել: Իսկ ներքին "5-րդ շարասյունը" երկրի ամենամեծ քաղաքական ուժերից է. ՀՀՇ: Մեկ այլ բան է, որ կարծես մերոնք իրենց լավ են զգում ծուղակում:

ՀՀՇ=ՀՀԿ, մարտություն, Հայ-թուրքական հակամարտություն, Հայաստան, հայ-ադրբեջանական հակա

Previous post Next post
Up