Հայոց Ցեղասպանության «հասկանալու» հարցը դեռ բաց է մնում

Apr 24, 2013 19:23


Էթնիկական ինքնության իմացական բաղադրիչի ամենակարևոր տարրն «էթնիկական տեղյակությունն» է, որն իր մեջ մի կողմից ներառում է գիտելիք սեփական և այլ էթնիկական խմբերի, նրանց պատմության, մշակույթի մասին, մյուս կողմից՝ էթնիկական ինքնագիտակցությունն է: Չնայած հիմնականում էթնիկական ինքնությունը համարվում է սոցիալական ինքնության բաղկացուցիչ մաս, երբեմն նշվում են որոշակի առանձնահատկություններ: Օրինակ՝ էթնիկական ինքնությունն ավելի շատ կենտրոնացած է մշակույթի ու անցյալի ուղղությամբ, ի տարբերություն այլ ինքնությունների, որոնք վերաբերում են ներկային ու ապագային: Էթնիկական ինքնությունը բաղկացած է իմացական, էմոցիոնալ և վարքային մոդելներից:

Ստացվում է' եթե երիտասարդների վարքային մոդելում ինչ-որ բան այն չէ, նշանակում է' նրանց մոտ անցյալի այդ՝ Ցեղասպանության շրջանի հետ կապված տեղեկատվությունն ու էմոցիոնալ վերաբերմունքը այնպիսին չէ, ինչպիսին ակնկալում է մեր հանրության կրթված մեծամասնությունը: Արդյունքում Ցեղասպանության հիշատակին նվիրված երթը մասամբ վերածվում է անբովանդակ ծեսի:

Շարունակությունը

Գիտություն, Ցեղասպանություն, Պատմություն, Հայաստան, Պատերազմ

Previous post Next post
Up