Նման իրավիճակում հասարակությունում շատերը շարժման սկզբի արժեհամակարգի, արդարության վերականգնման հույսը կապում էին ազատամարտիկների պատերազմից վերադարձի հետ: Նույնիսկ թևավոր արտահայտություն էր ձևավորվել՝ «այ որ տղերքը սարերից ինջնեն, ամեն ինչ իրա տեղը կգցեն»:
«Տղերքը սարերից չիջան»: Այս արտահայտությունն ազատամարտիկ-մտավորական Ալեքսանդր Մելքոնյանինն է, ով նման կերպ մեկնաբանել է հայրենիքի ու պետության համար ամենաթանկը՝ կյանքը նվիրած մարդկանց խմբի արժեհամակարգի պարտությունն ի օգուտ նեղ խմբային շահերի, ամեն գնով գումար վաստակելու, ամեն ինչ ծախելու ու առնելու պատրաստ սոցիալական խմբի արժեհամակարգի: Կարճ ասած՝ նյութապաշտությունը և քրեական սկզբունքները, ոչ թե պետականակենտրոնությունն ու հայրենանվիրությունը, դարձան Հայաստանի հիմնական գաղափարախոսությունը: Հրաչ Մուրադյանի սպանությունը պետք է դիտարկել նաև վերոնշյալ երևույթներն առաջացնեղ գործընթացների համատեքստում:
Այսպիսով՝ տղերքին դեռ չեն թողնում սարերից իջնել:
Ամբողջությամբ