Արտագաղթն ու դրա դեմ պայքարը

Oct 14, 2012 20:52

Ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի դեմ արդարացիորեն բողոք բարձրացավ ու բանն հասավ նրան, որ արդեն կառավարությունը քայլերի դիմեց: Լավ է, ինչո՞ւ մեր ներուժը արտագաղթի ՌԴ:

Մյուս կողմից էլ անբարոյականություն եմ համարում մարդկանց էստեղ ապրելու ու աշխատելու հնարավորություն չտալն ու միարժամանակ այլ տեղ աշխատելու հնարավորությունն արգելելը: Եթե չեք ուզում որ արտագաղթեն, ոչ թե «ծակերը փակեք», (մեկա ուրիշ տեղի
ց դուրս կգան, եթե էստեղ հնարավոր չէ) այլ էստեղ ապահովվեք մարդկային հոգեբանական և ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ ապրելու ու աշխատելու համար:

Ասեցին, որ այդ ծրագրով 2500 մարդ (կամ ընտանիք, լավ չեմ հիշում) արտագաղթել է Հայաստանից, ավտոմատ մոտս հարց առաջացավ, թե ամերիկյան նմանատիպ «Գրին քարտ» ծրագրով քանի հազարն են գնացել: Հաստատ ավելի շատ, բայց ինչ-որ ամերիկացիների դեմ բողոքողներ չեն լինում:

Հիշում եմ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետարանի աշխատողների համար ռուսերենի, անգլերենի ու ֆրանսերենի դասեր կազմակերպեց, բայց իրեն մեղադրեցին ոչ թե ամերիկամոլության, ֆրանսիամոլության այլ՝ ռուսամոլության մեջ:

Երևանի փողոցներում շատ-շատ են անգլերեն տեքստերը, բայց ժամանակ առ ժամանակ ցանցում որոշ մարդիկ բորբոքվում են ռուսական տեքստերի վրա, չնկատելով անգլերենը:

Ես որևէ կերպ չեմ պաշտպանում ռուսներին, ինձ համար ազգային շահի տեսանկյունից բոլոր ազգերն էլ հավասար ստորադաս դիրքում են, բայց միևնույն ժամանակ օբյեկտիվ չէ բողոքել մեկի դեմ, չնկատելով այլոց նմանատիպ քայլերը:

Էդպես չի լինի, եթե մարդիկ գործեն ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն Հայաստանի:

Արտագաղթ, Տնտեսություն, Հայաստան

Previous post Next post
Up