Հայկական հանրային դիսկուրսի մասին

Oct 10, 2012 13:45

Մի փոքր ստատուս էի ուզում գրել, բայց երկարեց, դրա համար ասի բլոգում էլ դնեմ :)

Ժամանակ առ ժամանակ զարմանում ենք, թե ինչ թեմաներ է քննարկվում հայկական մեդիա և իրական իրականություններում: Վերջինը կուսաթաղանթն ու գեյերի ֆիլմ է, բայց էլի են լինելու նման թեմաներ, վստահեցնում եմ: Իսկ նման թեմաները կշարունակվեն գերակայել մեր դիսկուրս դաշտում, որովհետև դիսկուրսը ձևավորվում է երկրում առկա գաղափարախոսության կամ վերջինիս բացակայության հիման վրա:

Որն է Հայաստանի գաղափարախոսությունը կամ մեր ազգային գաղափարախոսությունը, կարող եք ասել: Կարող ենք որևէ գաղափարախոսության առկայության մասին խոսել, եթե իշխանությունների և մտավորականության շրջանում էլիտայի մի մեծ զանգված դրա կրողն է, ժողովրդի մեծաքանակ հետևորդների հետ համատեղ: Եվ քանի որ Հայաստանում չկա այդպիսի գաղափարախոսություն, այդ պատճառով առաջ են անցել անձնական շահի գերակայությունն ու նյութապաշտությունը, իր հետ բերելով պատեհապաշտ վարք ու համապատասխան դիսկուրս` կուսաթաղանթների, գեյերի, գլամուռ սենսացիաների, պոռնո սկանդալների և... տեսքով: Հայաստանում գաղափարախոսություն չկա նաև այն պատճառով, 
որ ՀՀ հիմնադրման սկզբից մինչև հիմա այն կեղծ կատիգորիա է համարվել:

Շատ կցանկանայի, որ Հայաստանում գոնե ազգային դիսկուրս լիներ, բայց դա էլ չկա և ազգային խնդիրներն ու ազգայնականությունը գործում է հանրային գիտակցության ամենացածր` բնազդային մակարդակում: Այսինքն արտաքին իմպուլսներն են ապահովվում ազգային դիսկուրսի գոյությունն ու ուղղորդում այն: Օրինակ` խոսք է գնում հողերի հանձնումից, Սաֆարովին հանձնում են Ադրբեջանին, Հայաստանին սպառնում են...նոր ակտիվանում է հայ ազգային դիսկուրսը (բացառություններ իհարկե կան), ինչը բնազդային ակտիվացիա է, և չի կարող կանխարգելող լինել, եթե դիմացինը գործում է ըստ նախապես մշակված ծրագրի:

Ինչպես ձևավորել մեզ անհրաժեշտ գաղափարախոսությունը, որպեսզի կտրվենք պատեհապաշտությունից ու բնազդներից և գործենք ու բանավիճենք ըստ մեզ անհրաժեշտ ու օգտակար ռազմավարության: Ես չունեմ այդ հարցին իրատեսական պատասխան:

Ներքին, Հայաստան

Previous post Next post
Up