Եզրակացություններ Սաֆարովի ազատման օպերացիայի ավարտի վերաբերյալ

Sep 02, 2012 00:07


1. Հայկական տեղեկատվական դաշտն իր քաղաքականության ռազմավարական փոփոխություններ պետք է իրականացնի, ինչի արդյունքում հարևան պետությունների ու «համաշխարհային հանրություն» կոչվածի վերաբերյալ անհրաժեշտ է ձևավորել մեր անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ դիրքորոշումներ:

2. Ադրբեջան պետության հիմքում ընկած է ահաբեկչական քաղաքականության ռազմավարությունը, ինչի ապացույցն էր Սաֆարովի հերոսացումը, Երևան-Արցախ խաղաղ նպատակներով շահագործվող ինքնաթիռը պայթեցնելու մասին հայտարարությունները և այլն: Ադրբեջանը աշխարհին, ինչպես նաև հայկական լսարանին պետք է ներկայացվի որպես ահաբեկչությունը պետական քաղաքականություն ընդունած երկիր, իսկ Ադրբեջանի նկատմամբ մեր քաղաքականությունը պետք է բխի վերոնշյալ դիրքորոշումից:

3. Հայկական արդարադատության ձգտումը պետք է հիմնված լինի միայն սեփական ուժերի վրա, և մշակի ու ունենա հստակ քաղաքականություն՝ Հայաստանից դուրս մեր շահերը պաշտպանելու համար: Օրինակ՝ արտասահմանում հատուկ գործողությունների միջոցով անհրաժեշտ է ոչնչացնել մեր նկատմամբ ահաբեկչություն իրականացնող անհատներին, ինչպես որ անում են շատ երկրների գաղտնի ծառայություններ:

4. Ադրբեջանն իր հասարակությանն ակնհայտորեն պատրաստում է հայերի նոր ցեղասպանության, ինչն արտահայտվում է հայերին ցանկացած կերպով ոչնչացնելու ձգտումով ու քարոզչությամբ: Շատ կարևոր է, որ վերոնշյալ դիրքորոշումը հաշվի առնվի պետական բոլոր օղակներում:

Շարունակությունը

Հայ-ադրբեջանական հակամարտություն, Քարոզչություն, Հայաստան, Պատերազմ, Ադրբեջան

Previous post Next post
Up