(no subject)

Sep 01, 2012 00:58



Ամեն անգամ, երբ ադրբեջանցի թուրքերը կամ Թուրքիայի թուրքերը մեզ նկատմամբ մի վայրագություն են անում, մեզանում հայտնվում են «մարդասերներ», որոնք իփր վերևից են նայում թշնամուն, և խոհեմության կոչ են անում, ասելով, որ դա իրենց հասարկության խնդիրն է:

Նույնն էլ հիմա՝ Ադրբեջանը հային ոչնչացնելու պետական ծրագիր է մշակում ու իրականացնում, ադրբեջանում հային ոչնչացնելն ուղիղ համեմատական է փառք և ֆինանսներ ձեռք բերելու հետ, իսկ մեզանից ոմանք «մեծահոգաբար» ասում են, որ դա իրենց խնդիրն է: Հիմա էս Սաֆարովի պահով էլ ասում են, թե մի զայրացեք, դա իրենց հասարակության խնդիրն է: Թյուրիմացություն ու մեր հասարակության զգոնությունը բթացնող հանցագործ քարոզչություն:

Ադրբեջանի վայրագությունները միայն մեր խնդիրն է, որովհետև սպանվողները մենք են: Ոչ եվրոպացիներին, ոչ ռուսներին, ոչ էլ ադրբեջանցի թուրքերի խնդիրն չի, այլ միայն մերը: Իսկ ադրբեջանցի հասարակության խնդիրը մենք ենք և իրենք հետևողաբար փորձում են լուծել այդ խնդիրը:

Հայկական կողմի զայրույթը շատ բնական է:

Քարոզչություն, Թուրքիա, Տեղեկատվա-հոգեբանական ազդեցություն, Հայաստան, Պատերազմ, Ադրբեջան

Previous post Next post
Up