Հեռուստաեթերի մաքրման պահանջն ու առաջին արդյունքները

Jun 28, 2012 14:21

Նախագահի պատասխանի վերաբերյալ առաջին արձագանքը խնդրի լուծման վերաբերյալ նրա վճռականության վերաբերյալ թերահավատությունն էր, որովհետև Հանրային խորհուրդը Հայաստանում դեռևս կայացած ինստիտուտ չէ, և շատ հավանական է, որ այլ թեմաների նման, այս թեման էլ քննարկումների արդյունքում ուղղակի «կթաղվի»:

Սակայն եթե նայենք այլ տեսանկյունից, ապա հարց է առաջանում. ուրիշ ի՞նչ ֆորմատով կարելի է լուծել հանրային լայն շերտերին անհանգստացնող այդ նուրբ խնդիրը, եթե ոչ Հանրային խորհրդի միջոցով: Չէ՞ որ Հանրային խորհրդում է հավաքված հասարակության մշակույթի, գիտության, հասարակական ոլորտի ակտիվի ծանրակշիռ մասը, ում կարծիքն արտացոլում է հասարակության մեծ մասի վերաբերմունքը հեռուստատեսությանը: Այսպիսով՝ նախագահի պատասխանի վերաբերյալ երկրորդ ռեակցիան ավելի դրական էր: Լավ է, որ կա առաջին քայլը, այսինքն՝ կա խնդրի կարևորության մասին գիտակցություն, իսկ մնացածը կախված է հասարակական ակտիվի ու նախագահի հետևողականությունից:

Ամփոփելով հայկական հեռուստատընկերությունների որոշ մասի հակապետական քաղաքականության դեմ պայքարի առաջին փուլը, կարող ենք եզրակացնել, որ երկրում առկա է անառողջ ու իռացիոնալ դիսկուրս ոլորտ, որը տեղեկատվական դաշտում արգելում է խնդիրների լուծմանն ուղղված գրեթե ցանկացած գործընթաց: Հոսով ենք, որ հեռուստաեթերի «մաքրումը», որի առաջին հաջող քայլը նախագահի արձագանքն էր, կօգնի նաև առողջացնել հասարակական դիսկուրսի ոլորտը:

Շարունակությունը

Քարոզչություն, Հեռուստաընկերություն, Հայաստան

Previous post Next post
Up