Feb 27, 2012 15:30
Երեկ մեր գյուղի մեծերի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ մեր գյուղին հարակից գյուղերի եզդիներին երկրորդ համաշխարհային պատերազմին ռազմաճակատ չեն տարել, որպես փոքր էթնիկ խումբ (ի դեպ իմ պապիկի եղբորը 1943 թվականին գնդակահարել են նրա համար, որ նա հարց է բարձրացրել, թե Ցեղասպանությունից տուժած հայերին պետք չէ ռազմաճակատ տանել):
Պատերազմից հետո մեր գյուղի մոտ 80 ընտանիքից 64 տղամարդ չի վերադարձել ու հարևան գյուղի եզդիները գյուղացիների համար պատուհաս են դարձել՝ գողացել են գյուղի ալյուրը, թալանել են գյուղացիներին, վախեցրել են կանանց, ծեծել են գյուղում մնացած մի քանի տղամարդուն և այլն:
Այն ժամանակ երեխա, իսկ այժմ արդեն 60-անց տղամարդկանցից մեկը պատմեց, որ հիշում էր, թե ոնց էին եզդիներն ասում, թե «հայի քոքը կտրելու ենք աշխարհի երեսից»: Եզդիների «հարձակումները» շարունակվել են մինչև 1950-ականների կեսերը, երբ գյուղի երիտասարդները սկսել են պատասխան տալ, ծեծել եզդիներին:
Ամբողջական պատկերը ներկայացնելու համար նշեմ, որ մանկուց մեր մոտակայքի եզդիներին ընկալել ենք որպես վախկոտ, հնազանդ ժողովրդի:
ՀԳ
Գրառումով նպատակ չունեմ որևէ հակաեզդիական տրամադրություն ստեղծել, ուղղակի կարծում եմ նման տեղեկատվությունն օգտակար է հարևաններին ավելի լավ ճանաչելու համար:
Եզդի,
Հայաստան,
Պատերազմ