Feb 24, 2012 16:43
Սիրիայի հետ կապված փորձում եմ հնարավորինս շատ վերլուծություններ կարդալ, բայց մինչև այժմ չեմ հանդիպել որևէ նյութի, որտեղ փորձ արվի դեպքերի զարգացումը կապել Հայաստանի ապագայի հետ, իսկ Հայաստանի ապագայի հետ դրանք հաստատ կապ ունեն:
Եթե Սիրիայի իշխանափոխությունը դիտարկենք Արևմուտքի հաղթարշավերի շարանի տեսանկյունից, կտեսնենք, որ իշխանափոխությունների միջոցով պետությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելով մոտենում են Հայաստանին: Եթե Իրանի հարցերն էլ լուծեն, տարածաշրջանում Արևմուտքի լիարժեք ամենակարողությանը կխանգարի միայն Հայաստանում տեղակայված ռուսական զորամսը:
Այսպիսով՝ կարծում եմ, որ շուտով մեր հերթն էլ է հասնելու: Չեմ կարող ենթադրել, թե Հարավային Կովկասում գերիշխանության հասնելու համար Հայաստանից ռուսական զորքը դուրս կբերեն հեղափոխության, թե Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում, բայց կարծում եմ, որ դեպքերի ներկա դասավորվածության արդյունքում մեր հերթը հաստատ կհասնի:
Իրան,
Ռուսաստան,
Տարածաշրջան,
Հայաստան,
Սիրիա,
ԱՄՆ,
Պատերազմ