Սերիալները նոր "բարձրունքներ" են գրոհում

Feb 07, 2012 17:21


Ծանոթներից մեկն ասեց, որ «Արմենիայի» սերիալները ինցեստ (հարազատների միջև սեռական կապ) են քարոզում:  «Եզրագծից այն կողմ»-ում Վիկա հերոսուհու անունն է, իսկ հերոսի անունը՝ Արամ, նրանք քույր և եղբայր են, իսկ «Դժվար ապրուստ»-ում էլի քույր և եղբայր Էլենն ու Նոյն են իրար հետ: Ներկայում հեռարձակվող սերիալներում այդ թեման շարունակվում է:

Ենթատեքստն այնպիսին ( Read more... )

Գժանոց, Քարոզչություն, Հեռուստաընկերություն, Տականքներ, Հայաստան

Leave a comment

Re: Սերիալները նոր «բարձրունքներ» են գրոհում melstyle February 10 2012, 21:28:43 UTC
Ոնց կարող ես այդպիսի բան ասել, դե հիմա քեզ մի իրական պատմություն պատմեմ, որի հերոսներին ճանաչում եմ ու մինչև հիմա շոկի մեջ եմ ընկնում, երբ հիշում եմ.

Նախանցյալ տարի լսեցի, որ շրջաններից մեկում 2 եղբայր իրենց քեռու տղային բերել են Երևան,ծեծել ու կիսամեռ վիճակում կախել: Հետո չգիտեմ ինչպես ավարտվեց եղբայների պատմությունը, չեմ հետաքրքրվել,չնայած կարծեմ ազատության մեջ են (սա հաստատ չգիտեմ, բայց որ պատճառն ասեմ դու ավելի մեծ շոկ կարողա ապրես: Էտ արարքի պատճառն էն էր, որ էտ 2 եղբայրը ունեին նար փոքր քույր, որը սիրային ու սեռական հարաբերություններա ունեցել իր իսկ քեռու տղայի հետ: Անգամ ուզեցել են փախնեն միասին, էն էլ շուտ են իմացել եղբայները, քան «քույր ու եղբայր» կոչվածները կհասցնեիրն գնալ այդ քայլին... Արդյունքում քայքայվեց 2 հայ ընտանիք՝ թշնամացան քույր ու եղբայր իրեց երեխեքի պատճառով, այդ աղջկա անունն ու պատիվը հավասարվեց գետնին, աղջկա հայրն ու եղբայները հիմա ամոթից գլխիկոր են ման գալիս, էլ չասեմ, որ ոստիկանությունում ահագին խնդիրներ ունեցան ու, վերջապես, ոտնահարվել են մի շարք արժեքային համակարգեր...

Հիմա քեզ հարցնեմ, տվյալ դեպքում ինչը կարող էր ազդել նրանց վրա, որ հանկարծակի ամբողջ կյանքում իրար քույր ու եղբայ համարելով մեծացել են ու մեկ էլ որոշել, որ իրար սիրում են ու տվյալ արարք թույլ տվել իրանց???
Էս գրածս պատմությունը հեչ չի հիշեցնում քեզ ներկայիս մեր հայկական սերիալները???

Մենակ մի բան գիտեմ, որ շարունակեն ցուցադրել նմանատիպ սերիալներ, ապա այս պատմությունը դեռ շատ անգամներ կկրկնվի ու կդառնանք Վահրամի ասծ «անդեմ խուժան»-ը՝ ոտնահարելով ամեն տեսակի արժեհամակարգ:

Reply


Leave a comment

Up