Սերիալները նոր "բարձրունքներ" են գրոհում

Feb 07, 2012 17:21


Ծանոթներից մեկն ասեց, որ «Արմենիայի» սերիալները ինցեստ (հարազատների միջև սեռական կապ) են քարոզում:  «Եզրագծից այն կողմ»-ում Վիկա հերոսուհու անունն է, իսկ հերոսի անունը՝ Արամ, նրանք քույր և եղբայր են, իսկ «Դժվար ապրուստ»-ում էլի քույր և եղբայր Էլենն ու Նոյն են իրար հետ: Ներկայում հեռարձակվող սերիալներում այդ թեման շարունակվում է:

Ենթատեքստն այնպիսին ( Read more... )

Գժանոց, Քարոզչություն, Հեռուստաընկերություն, Տականքներ, Հայաստան

Leave a comment

koreolan February 7 2012, 15:37:13 UTC
Իսկ միգուցե իրենց սեփական վա՞րքն են արդարացնում։ Մեր «աստղային» էլիտայից հեչ չեմ զարմանա։

Reply

suzikozerog February 7 2012, 19:35:16 UTC
"Աստղային էլիտա" մենք իհարկե չունենք, բայց ինչ անվանում ենք էդպես, նրանց մեջ կան իրոք հասարակության սերուցքի համարժեք անձինք և ընտանիքներ, իրականում հասարակության որևէ խմբի հետ կենսաբանական պահանջմունքների բավարարաման այս ճանապարհը կապելը արդարացված չեմ համարում,կորեոլան, բոլորը մարդ են, նշանակում է բոլորը պոտենցիալ կարող են "կասկածելի" լինել:

Reply

koreolan February 8 2012, 07:41:00 UTC
Հասարակության տարբեր շերտերն, այնուամենայնիվ, ունեն տարբեր արժեքային համակարգեր և տարբեր պատկերացումներ բարոյականության մասին։

Reply

suzikozerog February 8 2012, 08:11:51 UTC
այո, իհարկե, ուղղակի տարբեր արժեհամակարգերը դեռևս չեն խոսում մի որևէ շերտում ինցեստի առկայության հավանականության մեծության մասին: Տվյալ դեպքում պետք է խոսենք երկրի մշակույթի ու ավանդույթների մասին, որը մեզ մոտ երբեք չի եղել, այն իհարկե գոյություն ունեցել է, բայց հատուկենտ դեպքեր, վստահ եմ, իսկ լայնամասշտաբ, որպեսզի դառնա սերիալի թեմա, անհեթեթ է. սա է խնդիրը. ինցեստը խորը հոգեբանական և սոցիալական խնդիրների մասին է խոսում, եթե խոսքը Իսրայելի մասին չէ, ու միևնույն ժամանակ մեզանում այն կործանարար է, մեր գեները հին են ու տանջված, դրանց թարմանալ է պետք, ինցեստը կարող է կափվածահար անել ու սպանել մեզ կենդանի, կորեոլան ջան.

Reply

koreolan February 8 2012, 11:39:46 UTC
Դե տվյալ դեպքում հո՞ դերասանա-սցենարիստական ամբողջ շերտի մասին չի՞ խոսքը, այլ կոնկրետ սերիալի հեղինակների։

///մեր գեները հին են ու տանջված, դրանց թարմանալ է պետք///

Սա միֆ է, չկա այդպիսի բան։

///ինցեստը կարող է կափվածահար անել ու սպանել մեզ կենդանի, կորեոլան ջան.///

Ինցեստը սպանում է ընդհանրապես ցանկացած պոպուլյացիա, որտեղ տարածում է գտնում։

Reply


Leave a comment

Up