Մոռացված անցյալ

Jun 20, 2011 16:42

>«Այսօր մենք ծանր վիճակում ենք, որովհետեւ վատ է կառավարվում երկիրը, մենք ծանր վիճակում ենք, որովհետեւ սխալ քաղաքականություն է վարվում, որովհետեւ դեռեւս չենք կարողանում արմատական, հիմնարար փոփոխություններ կատարել մեր երկրում, որովհետեւ ժողովրդավար պետություն չենք, որովհետեւ կա քաղաքական մոնոպոլիա` ա'յ դրանք են մեր խնդիրները, դրանք պետք է լուծել: Հիմա, հարցը հետեւյալն է` երբ դու բանակցում ես ուժեղ դիրքերից եւ ներսում ուժեղ ես եւ ուզում ես Ղարաբաղի հարց լուծել, դա շատ լավ է, եւ կկարողանաս դա անել, որովհետեւ ուժեղ ես եւ խնդիրը այլ կերպ կնայես: Բայց երբ դու ուզում ես այս նեղ վիճակում, երբ թույլ ես, Ղարաբաղի հարցը լուծել, որպեսզի երկիրը իրավիճակից դուրս բերես, նշանակում է` դու որակապես բոլորովին այլ հարթության վրա ես, դու թույլ դիրքերից ես  բանակցում», - հայտարարեց նախկին արտգործնախարարը եւ շարունակեց. - «Այնպես որ, ինձ համար դեռեւս սա անորոշ է` մենք ուզում ենք այսպես հապճեպ գնանք հարցի լուծման` երկիրը այս ծանր վիճակից դո՞ւրս բերել, թե՞ իսկապես ուզում ենք երկարատեւ խաղաղության հասնել: Այս հարցի պատասխանը դեռեւս մենք չունենք»:<

Փաստորեն Օսկանյանը կրկնում է ադրբեջանական թեզը, թե հարցի լուծումը /տարածքները հանձնենք/ ուղիղ կապված է Հայաստանի զարգացման հետ:

Հայաստանում իրենց կենսագրությունն ու անցյալը ուրանալը սովորություն է դառնում: Օսկանյանն արդեն մոռացել է, որ Արցախի մի մասին «օկուպացված» էր անվանում, Օսկանյանն արդեն մոռացա՞վ իր ժամանակների ԱԳՆ-ի անողնաշարությունն ու պասիվ քաղաքականությունը....

Ոնց հասկանում եմ, հանրության մեծ մասի կողմից Լևոնի նախկին հանցագործությունների մոռացվածության հանգամանքը շատերին ոգևորեց:

Հայ-ադրբեջանական հակամարտություն, Արցախ, Հայ-թուրքական հակամարտություն, Հայաստան, Ազատագրած հայրենիք

Previous post Next post
Up