Վիրուսային պատերազմ

Jun 01, 2011 14:51



Կարենի հղումով դիտեցի «Կավկասի ծրագրի» երկրորդ մասը:

Հատկապես ինձ հետաքրքրեց Բաքվում և Վրաստանում «հակավիրուսային լաբարատորյաների» կառուցման փաստը /24:00-ից սկսած/, որն անուղղակի կերպով կապվում էր տարբեր հիվանդությունների տարածման հետ:

Ինձ հետաքրքրեց այն պատճառով, որ այդ նյութում նշվող աֆրիկյան ժանտախտի դեպքեր եղել են նաև Հայաստանում: Մի տարի առաջ մեր գյուղի խոզերի մեծ մասը սատկեցին «անհայտ հիվանդությունից», որը նույն աֆրիկյան ժանտախտն էր: Դրա մասին գրել եմ արդեն:  Վերջին մի ամսվա ընթացքում սատկեցին մեր գյուղի հավերի մեծ մասը: Կոնկրետ մեր բոլոր հավերը սատկեցին, չնայած բոլոր անհրաժեշտ սրսկումներն արել էինք:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ նույն լաբարատորյաների տեխնոլոգիաներից չեն կարող օգտվել ադրբեջանցիներն ու թուրքերը, որոնք ինչ-որ Իրանի քաղաքացու միջոցով վիրուսը տարածեն Հայաստանում և հարված հասցնեն մեր գյուղատնտեսությանն ու տնտեսությանն ընդհանրապես:

Եվ երկրորդ՝ ինչո՞ւ մենք չենք կարող նույնն իրենց հետ անել:

Հայ-ադրբեջանական հակամարտություն, Հայ-թուրքական հակամարտություն, Հայաստան, Պատերազմ

Previous post Next post
Up