Dec 01, 2010 15:32
Մեր շրջանում վերջին մեկ ամսում խոզերը տասնյակներով սատկում են անհայտ հիվանդությունից: Որոշները վարկեր էին վերզրել ու մեծ թվով խոզ էին գնել, իսկ հիմա մնացին պարտքերի տակ: Շրջանի անասնաբուժերը գնում գալիս են, բայց պնդում են, թե չեն հասկանում, թե ինչ հիվանդությունով են հիվանդ խոզերը, և դրանից ելնելով բնականաբար չեն կարող նաև բուժում նշանակել: Ընկերս սատկող խոզերից մի քանիսին մորթել ու տարել էր Վանաձոր վաճառելու: Տեղի անասնաբուժը միանգամից ասել էր, որ այդ խոզերը աֆրիկյան ժանտախտով են հիվանդ:
Հիմա հարց է առաջանում, թե ինչո՞ւ մեր շրջանային անասնաբուժերը չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչ հիվանդություն ունեն սատկող խոզերը:
Վերջերս պատմեցին, որ պետությունը պարտավոր է ամեն մի աֆրիկյան ժանտախտից սատկած խոզի համար փոխհատուցել 30 հազար դրամով: Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու ոչ ոք չի հասկանում, թե ինչ հիվանդություն ունեսն խոզերը:
Հիմա մի հարց, որն ամենաշատն ինձ է հետաքրքրում, որովհետև ես կերել եմ այդ խոզերի մսից: Ինչո՞վ է վտանգավոր աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզի միսը մարդու համար:
PS. Սատկող խոզերին մեծամասամբ կիլոգրամը հազար դրամով տանում են Երևանում:
Տնտեսություն,
Գյուղ,
Հայաստան,
Անձնական