Հուսով եմ չեք մոռացել
«Ազգագրական երգի երեկոները»: Հիմա դրանք վերսկսվելու են, բայց արդեն
«Հայֆոն» ծրագրի շրջանակներում և կոչվելու է «Երգի հանրահավաք»:
Առաջին հանդիպումը կլինի վաղը՝ մայիսի 7-ին, ժամը 18:00-ին «Միտք» վերլուծական կենտրոնի տարածքում /Դեմիրճյան 15/1/:
Երգելու ենք
Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի ղեկավարությամբ հետևյալ երգերը.
Անդրանիկ
Փոքր խմբերով հազարների դեմ ելան
Քաջ առյուծի նման քաջ Անդրանիկը
2. Յոթ ամիս հերոսաբար կռվեցավ
Տաջկի դեմ հանդիման քաջ Անդրանիկը:
Թնդանոթների դեմ անվեհեր կանգնեց
Բյորավոր թշնամուն գետին տապալեց
2. Իր քաջ ընկերներով հրաշքներ գործեց
Կռվի մեջ անսասան քաջ Անդրանիկը:
Սասանա լեռներից մինչև Վան հասան
Օսմանյան բանակի գլխին ցավ դարձան
2. Տարածեց աշխարհում քաջության համբավ
Մեծ պարծանք հայության քաջ Անդրանիկը:
ԱՌԱՔԵԼ, ՄՈՒՇԵՂ
Առաքել Մուշեղ լեռներուց իջան
Ավերակ ջաղաց հոգի ջան եղավ օթևան
Կրկ.
-Դե զարկեք, զարկեք
Դե զարկեք քաջ-քաջ
2. Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ
Առաքել ըսեց Մուշեղ իմ ախպեր
Դուք պռնեք պարը հոգի ջան
Մենք գերտանք առաջ
Կրկ.
Դե զարկեք, զարկեք
Դե զարկեք քաջ-քաջ
2. Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ
Ղրիմյան հայրիկ անուն Մկրտիչ
Դու պիտի տառնաս հոգի ջան Հայ ազգի փրկիչ
Կրկ.
Դե զարկեք, զարկեք
Դե զարկեք քաջ-քաջ
2. Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ