Բառեր չեմ գտնում ասելու

May 06, 2011 16:55

Ուղղակի տեքստը կարդացեք:

>Վերջերս «Երևանի գրողների միության կողմից «Լավագույն գրող» մրցանակի էր արժանացել «Կյանքի խոսք» աղանդի ղեկավար` Արթուր Սիմոնայնը: Մեկնաբանելով այդ փաստը Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը ասաց. «Գրողների միությունը» այդպիսի քայլ չի կատարել, դա Աբգար Ափինյանի ղեկավարության ներքո գտնվող «Երևանի գրողների միության» որոշումն է»:

Գրիգորյանը նաև հավելեց, որ Աբգար Ափինյանի ղեկավարած միությունը ճիշտ նույն աղանդավորական միություն է՝ ինչպիսին որ «Կյանքի խոսքը»: «Այդ երկուսը իրար արժանի են: Եվ այդ «գրողն» (Արթուր Սիմոնյան խմբ.) էլ այդ մրցանակին արժանի է՝ այլ ոչ թե ավելի լուրջ և հարգանքի արժանի մրցանակի», - ընդգծեց Գրիգորյանը:<

Emedia.am

Գժանոց, Աղանդներ, Կյանքի խոսք, Հայաստան

Previous post Next post
Up