Ռազմատենչ հռետորության մասին

Nov 15, 2010 22:49

Մեր նախագահը ռազմատենչ հայտարարություններ արեց: Հաճելի էր: Քեզ անտեր չես զգում նման դեպքերում:

Բայց դե մյուս կողմից էլ մտածում ես, թե ում են պետք նման հայտարարությունները, երբ միևնույն ժամանակ սահմանամարձ Չլդրան գյուղում տոլերանտության քարոզ է գնում:

Գժանոց, Հայ-ադրբեջանական հակամարտություն, Արցախ, Հայաստան, Պատերազմ

Leave a comment

Comments 15

noni_no November 15 2010, 18:52:39 UTC
սկզբից ես էլ էի ուրախացել, բայց էսօր լրիվ տեքստը կարդացի՝ փոխզիջումների երգն էլի երգել է, էն էլ զինվորների առաջ

Reply

Հա՞ talinci November 15 2010, 18:56:57 UTC
Գժանոց: Ես մի քանի հատված լսեցի, բայց ոճը շատ ռազմատենչ էր, ասի դժվար նման ոճով հայրենադավ մտքեր ասի

Reply

Re: Հա՞ noni_no November 15 2010, 18:58:58 UTC
Մենք հրապարակավ ասում ենք` այո´, պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթե կորոշվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրը:

http://www.president.am/events/statements/arm/?id=74

Reply

Re: Հա՞ talinci November 15 2010, 19:31:32 UTC
Հա գիտեմ էդ դիվանագիտական ֆինտուֆլուշկեքը, որոնք "ջարդ ու փշուր են անում Ադրբեջանին"

Reply


sos_movsisyan November 15 2010, 19:54:26 UTC
Բոլոր դեպքերում այդ համարձակ ու ինքնավստահ ելույթը պետք է բարձր գնահատել: Բավական է Ալիևի հոխորտանքները թողնել անպատասխան կամ էլ պատասխանել պաշտպանական դիրքերից,ժամանակն է, հասկացնել նրան, որ կստանան հուժկու հակահարված:

Reply

talinci November 15 2010, 20:04:02 UTC
Եթե այդ ելույթն առանձին դիտարկենք՝ այո, բայց եթե դիտարկենք գաղափարախոսական ընդհանուր քաղաքականության առումով, ապա այն ոչինչ չարժե: Քանի որ Հայաստանում բոլորը նայում են նախագահի բերանին ու նոր են որոշում իրենց թշնամիներին ու բարեկամներին, իրենց լավն ու վատը, հուսով եմ այս ելույթը ընդհանուր մի նոր քաղաքականության սկիզբ կլինի

Reply

albicocco November 15 2010, 20:39:21 UTC
հուսանք

Reply

sos_movsisyan November 16 2010, 18:45:13 UTC
Նրա բերանին նայում են իրեն մերձավորները, չէի ասի, թե բոլոր քաղաքագետներն ու մանավանդ մտավորականները նրա բերանին են նայում: Բայց այս անգամ նրա վճռական կոշտ խոսքը տեղին էր:

Reply


albicocco November 15 2010, 20:07:40 UTC
Մշեցի ջան, ես քեզ լավ հասկանում եմ, բայց շատ հոռետես էլ պետք չի լինել, Չլդրանի "տոլերանտության քարոզի" օրը Ստեփանակերտում երկու նոր ֆիլմի պրեմիերա էր, որոնք հեչ էլ "տոլերանտության" ոգով չէին... http://albicocco.livejournal.com/33982.html

Reply

talinci November 15 2010, 20:23:34 UTC
Դա շատ լավ է, բայց դե Չլդրանն էլ կար չէ՞: Զարմանում եմ արցախցիքի վրա, ոչ միջազգային կազմակերպություն չի ճանաչում նրանց, բա օգտվեք առիթից ու նման գործ անող միջազգայիններին, աղանդներին քշեք գոնե Հայաստանի էդ մասից

Reply

albicocco November 15 2010, 20:29:59 UTC
վռնդելու առումով լրիվ համաձայն եմ, այո, Չլդրանի դիտումն էլ չպետք է լիներ, բայց եթե մեկն ասում ես, հատկապես եթե վատն ես ասում, կողքի լավն էլ ասա, հատկապես որ էնպիսի տպավորություն չլինի, որ արցախցիներն իրենց մասին չեն մտածում, իրենց փոխարեն "մենք էստեղ խոսում ենք ու խոսում", հատկապես, որ նման բաներ խոսելու առիթներ լինում են...

Reply

talinci November 15 2010, 20:34:54 UTC
>բայց եթե մեկն ասում ես, հատկապես եթե վատն ես ասում, կողքի լավն էլ ասա
Հենա նախագահի ելույթն ասի էլի, ասելն էլ ոնց է լինում :) իսկ ֆիլմերի մասին քո գրառումը չէի նկատել, ոչ միշտ է հաջողվում կարդալ ընկերներին:

Reply


Պատերա՞զմ, թե՞ փոխզիջում aaghayan November 16 2010, 03:59:56 UTC
Սերժ Սարգսյանի այս ելույթի հիմնական հասցեատերերից մեկն էլ, գուցե հիմնականը, Մինսկի խումբն է, որոնք ձեռքները լվացել են, չեն սաստում Ադրբեջանի ռազմատենչությունը ու դրանով նպաստում են պատերազմի վերսկսմանը, ինչը Սերժին վախեցնում է: Դրա համար էլ կրկնում է, որ ինքը, ի տարբերություն քըխ Ալիևի, պուպուշ է, պատրաստ է զիջել, բայց գոնե կարգավիճակի դիմաց ( ... )

Reply

Re: Պատերա՞զմ, թե՞ փոխզիջում talinci November 16 2010, 04:51:16 UTC
>Նման ելույթը պետք է որ Մինսկի խմբի ժպիտը հարուցի:<
Ես էլ միշտ մտածում եմ, տեսնես մեր "խորամանկ դիվանագիտության" վրա ծիծաղում են դրսում, թե ընդհանրապես լսող էլ չկա:
>արդյո՞ք նման գերագույն գլխավորով հնարավոր կլինի հաղթել<
Հա, դժվար է մի օր գերագույն գլխավոր հրամանատարից լսել, որ հայրենիքը թշնամուն է հանձնվելու, իսկ մյուս օրը գնալ այդ հայրենիքի համար, նորից նույն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով, կռվել, մեռնել:

Reply


Leave a comment

Up