Երկու նոր ֆիլմ Արցախի մասին

Nov 14, 2010 00:01

Ստեփանակերտի Երիտասարդության պալատում նոյեմբերի 12-ին ցուցադրվեց «Կամավորը» փաստավավերագրական ֆիլմը (ռեժիսոր Աննա Թովմասյան)` նվիրված Արցախյան պատերազմի մասնակից ռուս կամավորներին: Նախատեսված է առաջիկայում «Կամավորը» ցուցադրել Երեւանում` «Մոսկվա» կինոթատրոնում:

«Վերջերս ականատես լինելով ադրբեջանական ապատեղեկատվության հզոր ալիքին` որոշեցինք նկարել մի ֆիլմ, որի միջոցով հերքում ենք նրանց կողմից շրջանառվող այն գաղափարը, թե իբր հայերի շարքերում կռված ռուս զինվորները վարձու մարդասպաններ էին»,- ասաց Ա. Թովմասյանը:

Մյուս ֆիլմը Գուրգեն Գաբրիելյանի ''Այբուբենը երգերի մեջ'' ստեղծագործության հիման վրա ստեղծված Հրանտ Մովսեսյանի երաժշտական ֆիլմն է:

Տեսանյութն այստեղ



լավ բաներ, Արցախ, կինո

Previous post Next post
Up