Բարձր որակավորում ունեցող հոգեբանների մասնակցությամբ սեմինարների շրջանակներում կարող եք ստանալ կենսական գիտելիքներ հոգեբանության վերաբերյալ, հավաստի գիտական մեթոդներով ստուգել ու բացահայտել Ձեր ներքին հնարավորությունները, հասու դառնալ դրանց զարգացման ուղիներին:
Հոգեբանական գիտությունների դոցենտ Կարինե Նալչաջյանը կվարի հետևյալ սեմինարները.
1. Վախի հոգեբանություն: Ինչպե՞ս հաղթահարել վախն ու հասնել հաջողության:
2. Ամոթի հոգեբանություն: Ինչպե՞ս հաղթահարել ավելորդ ամոթխածությունը և հասնել հաջողության:
3. Համակրելի և գրավիչ լինելու հոգեբանություն: Ինչպե՞ս դառնալ շրջապատի ամենահամակրելի անձնավորությունը:
4. Սիրո հոգեբանություն: Սեր, ամուսնութուն և ընտանիք. Ինչպե՞ս հաջողության հասնել անձնական կյանքում:
Հոգեբանական գիտությունների դոցենտ Դավիթ Ջամալյանը կանցկացնի հետևյալ սեմինարները.
1. Թերարժեքության բարդույթ: Պատճառները, հաղթահարման ձևերը:
2. Ստրեսները և մենք: Ինչպե՞ս խուսափել ստրեսների բացասական ազդեցությունից և կյանքը դարձնել ավելի հաճելի:
3. Համակարգչային կախվածություն: Պատճառները, հետևանքները և հաղթահարման ձևերը:
4. Տաղանդ և օժտվածութիուն: Ինչպե՞ս բացահայտել և զարգացնել մանուկների մոտ:
Հոգեբանական գիտությունների դոցենտ, մոտ 50 հոգեբանական գիտական աշխատությունների հեղինակ Ալբերտ Նալչաջյանը կվարի սեմինար հետևյալ թեմայով.
1. Երազների և ենթագիտակցության հոգեբանություն: Երազային սիմվոլներ, քնած մարդն ու իր շրջապատը:
Սեմինարների տևողությունը երեք օր է, օրեկան չորս ժամ: Մեկ կուրսի արժեքը՝ 16 000 դրամ: Գրանցման համար զանգահարել 010-54-18-67, 098-88-72-37, 091-01-05-38 համարներով: