Oct 11, 2010 14:01
Ոնց եմ կատաղում, երբ մարդիկ լուրջ դեմքով, բայց իրականում հարցի մասին 0 գիտելիքներով ու պատկերացումներով, դատողություններ են անում, թե Արցախի խնդիրը չի կարելի լուծել առանց «փոխզիջումների»: «Փոխզիջումների» տարբերակը տեսական մակարդակով շատ տրամաբանական է, բայց երբ այն պրոյեկտում ենք հայ-ադրբեջանական/թուրքական հակամարտությանը, այդ տրամաբանությունից բան չի մնում:
Արդեն անգիր եմ արել նման տգետ թեզեր քանդելը: Միայն հազվադեպ հաստակողերը վերջում չեն հանգում համապատասխան եզրակացության:
Սկսում եմ նրանից, որ հանգամանալից ներկայացնում եմ, որ «արցախյան հարցի լուծում» տերմինը հորինովի է և չի արտահայտում իրական վիճակը: Որավհետև «արցախյան հարցի լուծում» չի կարող լինել, քանի որ այս դեպքում մենք գործ ունենք հայ-ադրբեջանական հակամարտության հետ, որն արդեն մոտ հազար տարի շարունակվող հայ-թուրքական հակամարտության մի մասն է: Այն չի սկսվել Արցախով և չի էլ ավարտվի Արցախով: Եթե մենք հանուն «արցախյան հարցի լուծման» զիջումներ անենք, դա կբերի միայն ընդհանուր Հայաստանի դիրքերի թուլացմանը հայ-ադրբեջանական/թուրքական հակամարտության ճակատում և նույնիսկ Արցախի վերջնական կորստի: Դրանից հետո հայ-ադրբեջանական/թուրքական հակամարտությունը կշարունակվի, միայն այս անգամ արդեն «Մեղրիի, Զանգեզուրի կամ Գեղարքունիկի հարցի լուծում» անվանումով: Արցախն այլևս բանակցություննների գործոն չի լինի, ինչպես որ Նախիջևանն է հիմա:
Եթե այս տեսակետները տեղ չեն հասնում և զրուցակիցս պնդում է, որ հնարավոր է «Արցախի հարցի լուծում փոխզիջումների» միջոցով, ապա ես սկսում եմ ներկայացնել արցախյան պաշտպանական գծերը և այն կորուստները, որոնք կկրեն հայկական դիրքերը, եթե «փոխզիջում» արվի:
Հետո գալիս են այն փաստարկները, որոնք ապացուցում են, որ ողջ ԼՂՀ-ն դա պատմական հայրենիք է, որը «փոխզիջումը» (թշնամուն հանձնումը) անբարոյականություն է:
Եվ այսպես շարունակվում է՝ «արյունով վերցրած հայրենիքի հանձնում», «հոգեբանական հարված ողջ բանակին ու բնակչությանը», «թշնամու ախորժակի գրգռում», «պատմական փորձ», «Ադրբեջանը չի հանգստանա, մինչև չոչնչացնի Հայաստանը» և այլն և այլն, մինչև որ այսքան փաստարկներից հետո միայն հազվագյուտ դեբիլներն ու մտածված կերպով փաստերը չտեսնել ուզողներն են մնում իրենց նախկին կարծիքին:
PS. Վերոնշյալ բոլոր «փոխզիջումների դեմ» փաստարկներն ունեն իրնենց ենթաթեզերը:
Հայ-ադրբեջանական հակամարտություն,
Արցախ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,
Հայ-թուրքական հակամարտություն,
Հայաստան