Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքին հարող տարածքում, երեկոյան ժամերին հրազենով անխնա վերացնում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Քաջահավերին:
«Պարզապես մի խնդիր կա, դուք գրել էիք, որ երեկոյան ժամերին է տեղի ունեցել, իսկ մեր տեսուչները մինչեւ ժամը 18:00-ն են աշխատում»,-
նշեց Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը:Ստացվում է, որ ժամը 18:00-ից հետո կարելի է ոչնչացնել կենդանիներին եւ անպատիժ մնալ, եթե իհարկե, այդ մասին որեւէ մեկը չահազանգի տեսչություն:
Այսպես է նաև այլ ոլորտներում: Հասարակ պրոբլեմ չեն լուծում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Մինչդեռ կարող են աշխատողների մի մասին գիշերային, մյուսին՝ ցերեկային ժամերին նշանակել ու վերջ: