Հայ դիվանագիտության սնանկությունը հոդվածում կարդում ենք, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված Արցախի վերաբերյալ բացահայտորեն ադրբեջանամետ թիվ 2216 բանաձեւը Եվգենի Կիրիլովի արտաքին հարցերի հանձնաժողովին ներկայացրված նախագիծը չի պարունակել Հայաստանի ու Արցախի համար այն ամենաբացասական դրույթները, որոնք տեղ են գտել նույն հանձնաժողովի եւ ապա լիագումար նիստի հաստատած տարբերակում:
Զեկուցողը բանաձեւի նախագիծը ներկայացրել է սույն տարվա հունվարի 11-ին, արտաքին հանձնաժողովը փոփոխված տարբերակը հաստատել ապրիլի 23-ին, իսկ լիագումար նիստը, ինչպես հայտնի է, այն պաշտոնապես ընդունել մայիսի 20-ին:
Հունվարի 11-ից ապրիլի 23-ը ձգվող մոտ երեք ու կես ամիսների ընթացքում ազերի ու թուրք դիվանագետները փաստորեն կատարել են իրենց ի նպաստ հիանալի աշխատանք եւ հասել իրենց նպատակին: Իսկ թե այդ ընթացքում ինչով են զբաղված եղել հայկական դիվանագիտությունն ու հենց Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում տեղակայված եվրոպահայ լոբբին, պարզ չէ:
Հետաքրքիր վերլուծություն է: