Անդրանիկ vs. Նժդեհ

Nov 17, 2007 04:16

Շատերը գիտեն Անդրանիկի այս խոսքերը.
"Երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեցեք ձեր ազգի մասին"

Սակայն քչերը գիտեն, որ դրան հաջորդել է
"Այնուհետև մտածեցեք ձեր Հարևանի մասին, Հայ լինի նա, թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզե լինի, և բարի մտածեցեք..."

Իրականում բերվածը արտացոլում է որոշակի դիրքորոշում, որին մի ստվար զանգված կողմ է, մյուսները դեմ:
Մի անգամ էլ եմ մտածում...
Ցավոք, կուզեի, բայց չեմ կարող բարի մտածել. ոչ թե որովհետև բարբարոս եմ ու չարացած, այլ այն պատճառով, որ եթե ես բարի մտածեմ, իսկ թուրքը` թուրքավարի, ապա արդյունքում նորից կունենանք 1915-ի նման մի բան:
Կոսմոպոլիտիզմը մեր ազգին վնաս է, գոնե ժամանակի այս պահին:
Երբ զգամ, որ ավելի ուժեղ ենք, քան մեր հարևանները, ինձ թույլ կտամ լինել բարի, վեհանձն և այլն: Իսկ այժմ մտածում եմ. բյուրեղանալ, ուժեղանալ, զարգանալ, բռունցքվել:
Այս պահին, մեզ (գոնե ինձ) ավելի մոտ են (պետք են), կարծում եմ, Նժդեհի մոտեցումները:
Ես նացիզմի կոչ չեմ անում բնավ: Բայց զգոնության` այո: Ջուղայի նորօրյա եղեռնը վկա:
Ոչ էլ Նժդեհին կուրորեն ցիտողներին եմ ընդունում:
Իսկ Հանրապետականները Նժդեհին կուռք են սարքում, միաժամանակ պոպսովիկ դիմաբիլան են բերում օպերա: Բայց սա արդեն ուրիշ թեմա է...


Հատուկ հանրապետական որոշ այրերի համար.
Նժդեհին կուռքի վերածելու փոխարեն, կարդացեք նրա գործերը ու ձեր գործերով կգնահատվեք մարդկանց կողմից

աֆորիզմ, armenian, Նժդեհ, մերոնք, Անդրանիկ

Previous post Next post
Up