Ուղղումները խրախուսվում են

Nov 06, 2007 03:25

Ազատ ոճով թարգմանություն է. եթե էական վրիպումներ կան, ասեք խնդրեմ.

Զարթնում ես,
Ծածկում ես դեմքդ զահրումարով կոսմետիկ փոշիներով,
Թաքցնում ես դեմքդ իսկական,
Բանալին թողնում ես սեղանին
Խի, ինչու?
Փախնում ես իրականությունից ու ինքդ քեզնից
Բա լավ կլինի, որ ես էլ չդիմանամ,
Ու ինքնասպան լինեմ?
Հը?
Լացս գալիս է, երբ հրեշտակներն իսկ
Արժանանում են լոկ մահվան

Ախ Տեր Աստված,
Ես իմ հոգին քեզ տվեցի,
Ինչու դու ինձ լքեցիր,
Աչքով քո, սրտով ու հոգով
ինձ լքեցիր:
Վստահել? Իմ արդարամիտ ինքնազոհության`
Լացս գալիս է, երբ տեսնում եմ, որ հրեշտակներին մնում է զուտ ապոպտոզվել
Արժանապատվորեն հեռանալ:

Չէ, լավ երգ է իսկապես:
Իհարկե, կարող է հեղինակները ուրիշ իմաստ են դրել, բայց իմ ընկալմամբ,
սա խոհ է պայքարի ու տոլեռանտության դիլեմմայի վերաբերյալ:

Հ.Գ. գիտեմ , որ սենց գործերը այնքան էլ թարգմանելու բան չեն,

բայց խնդրել են թարգմանել

translation, rock

Previous post Next post
Up