Էժան խաղեր

Jan 02, 2011 02:27

Ամանորի երեկոյին մի տխուր երեույթ նկատեցի:
Հանրային եւ «Արմենիա» հեռուստաընկերություններն՝ իրենց նկատմամբ հեռուստադիտողների ուշադրությունը մեծացնելու նպատակով, դիմել էին ակնհայտ բլեֆի:
Երկու TV-ներն էլ օրեր շարունակ գովազդում էին, որ դեկտեմբերի 31-ին ցուցադրվելու են համապատասխանաբար «Աննա» եւ «Վերադարձ» սերիալների վերջին սերիաները:
Հեռուստադիտողն էլ ( Read more... )

tv, Նոր տարի

Leave a comment

Comments 20

ishkhanasarci January 1 2011, 22:35:20 UTC
Շատ ճիշտ եքք նկատել: Եվ ընդհանրապես, բոլոր հեռուստաընկերություններն էլ, ընկած ռեյտինգի հետեւից, չկարողացան ինչ-որ չափով դրական, պայծառ, ջերմ տրամադրություն հաղորդել հեռուստադիտողին: Կրկին նույն ամենօրյա հումոր, ինչպես Դուք նշեցիք սերիալներ` ավարտ չունեցող, ինչ-որ շատ միանման ու անիմաստ կենացներ, հոգնեցնող դեմքեր...

Reply

surenyants January 1 2011, 23:00:05 UTC
Սա խոսում է այն մասին, որ մեր հեռուստամեդիայում պրոֆեսիոնալիզմը առաջնահերթություն չէ: Սա է տխուր իրականությունը:

Reply

ishkhanasarci January 2 2011, 08:30:48 UTC
Ցավոք սրտի` ոչ միայն հեռուստատեսությունում...

Reply

surenyants January 2 2011, 21:14:06 UTC
Հա, դիլետանտիզմը համատարած հիվանդություն է:

Reply


apasionade January 2 2011, 10:44:40 UTC
Էդ հավերժ սերիալները դեռ մի կողմ... Մեկ է՝ չենք պրծնելու էդ աննորմալությունից. ախր Ամանորի երեկոյան մարդիկ ուզում են տոնական հաղորդումներ նայել, ուրախանալ, թեթեւանալ.. ԻԷնչ սերալ, ինչ բան...
Ինձ ամենից շատ ներվայինացրեց «Շանթի» էժանագին PR-ը. մարդկային արժեքների բացարձակ բացակայություն

Reply

surenyants January 2 2011, 21:16:29 UTC
Ես էլ էդ փաստից շատ վատ զգացի: Ստացվում է՝ մարդիկ նստած հրճվում են մեկի դժբախտության վրա ու դա մատուցում են՝ որպես հումոր:

Reply

ishkhanasarci January 2 2011, 22:30:30 UTC
Դրա վրա է կառուցված այսօրվա հայկական հումորը: <<Հումորիստները>> հումոր չեն անում, ինչ-որ մեկի վրա <<բացում են>>, <<կայֆավատ ըլնում>> ու սկսում խնդալը` ամբողջ ժողովրդի հետ միասին...

Reply

surenyants January 2 2011, 22:37:12 UTC
Ձեր հետ լրիվ համաձայն եմ:

Reply


blue_a_bear January 2 2011, 17:10:22 UTC
мне повезло)
я армянские каналы не смотрю))

Reply

surenyants January 2 2011, 21:17:43 UTC
Ձեր բախտն իսկապես բերել է, բայց ռուսական կանալներն էլ չփայլեցին ճաշակով:

Reply

blue_a_bear January 4 2011, 05:55:09 UTC
չէ ես հիմա Հայաստանւմ եմ բայց էլի հայկական ալիքներ `եմ նայում:

Reply

surenyants January 4 2011, 16:40:39 UTC
Ընդամենն ուզում էի ասել, որ հայ հեռուստադիտողն ընտրության մեծ հնարավորություն չունի:

Reply


zorro64 January 3 2011, 00:01:16 UTC
Հոգնած հեռուստատեսություն նշանակում է հոգնած Հայաստան,նշանակում է, որ բոլոր բնագավառներում կյանքի ձեւերը, մոտեցումներն արդեն անբավարար են եւ կտրուկ արժեքային փոփոխության կարիք ունեն, քանի որ սկսած երեխա դաստիարակելուց եւ վերջացրած թաղում կազմակերպելուց՝ամեն ինչը արդեն թերի դարձած պատկերացումների վրա է հիմնված, բոլոր մոդելները սնանկացել են..

Reply

surenyants January 3 2011, 00:09:50 UTC
Ձեր մի մտքի հետ հաստատապես համաձայն եմ. մենք նոր արժեհամակարգի, նոր գաղափարների, իդեաների կարիք ունենք: Թերեւս, հարկ է լուրջ քննարկում ծավալել դրա շուրջ:

Reply


zorro64 January 3 2011, 00:26:07 UTC
Սուրեն ջան,համ էլ Նոր տարիդ շնորհավոր,թող իսկապես Նորի տարի լինի,կարևորն էն ա, որ արժեքային փոփոխությունը կամ արժեքային հեղափոխությունը գնում ա, գնում ա լուռ, չգիտակցված,ինքնստինքյան.Ցավոք, մեդիա դաշտը ապրում է մի ուրիշ, հնարովի աշխարհում, գտնվում է կյանքի իրական պրոցեսներից բավականին մեկուսացված:

Reply

surenyants January 3 2011, 09:15:53 UTC
Քո Նոր տարին էլ շնորհավոր՝ լավագույն մաղթանքներով:
Ինչ վերաբերում է տեղի ունեցող արժեքային փոփոխություններին՝ դրանց անհաղորդ են ոչ միայն ԶԼՄ-ները, այլ նաեւ՝ քաղաքական համակարգը:

Reply


Leave a comment

Up