Ձյուն եկավ

Jan 01, 2011 21:08

Օդերեւութաբաններն էլ են մադիկ ու մեկ-մեկ ճիշտ բաներ են ասում:
Դե, Նոր տարվա առաջին գիշերը ձյուն խոստացան ու էդ ձյունը եկավ:
Պատվերով համերգի պես մի բան ստացվեց:

Բոլոր էրեխեքը մի լավ ուրախացան, ամեն մեկին թվաց, թե Ձմեռ պապը հատկապես իր համար է բերել երկար սպասված ձյունը:
Մարդիկ էլ՝ վերջապես, մեկ ամիս ուշացումով, զգացին ձմռան գալուստը:
Ձյունն իմ համար էլ ուրշ խորհուրդ ունի:
Մտածում եմ ձյան առաջին փաթիլների հետ կմոռացվի անցյալի ամեն տհաճ բանը, ձյան շերտի տակ կթաղվի չարությունն ու թշնամությունը:
Մեր երկիրն էս տարի 20 տարեկան է դառնում:
Տարիքն առած չենք, բայց մանկահասակ էլ չենք:
Կայացած ենք, բայց չունենք կայացածին բնորոշ հասունություն:
Չարությունը խանգարում է մեզ, կորցնում 20-ի խորհուրդը:
Ձյունը բարության խորհուրդ է, թող իր սավանի տակ սպանի ամեն մի չարություն:
Մեր երկրի 20-ամյակն էլ թող դառնա Բարության եւ Խաղաղության տոն:
Ու Սեպտեմբեր 21-ին ես կհիշեմ էս տարվա առաջին ձյունը, որ մեծ խորհուրդ ուներ իր մեջ:

Հայաստան, Նոր տարի

Previous post Next post
Up