Երեկ տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի վիճակահանությունը:
Ութ զույգերը երկուական հանդիպում կանցկացնեն՝ փետրվարի 15-ից մարտի 16-ն ընկած միջակայքում՝ որոշելու համար հաջորդ փուլի ութ ուժեղագույն ակումբներին:
Ստորեւ ներկայացնում եմ ութ զույգերին.
Ռոմա - Շախտյոր
Միլան - Տոտենհեմ
Վալենսիա - Շալկե 04
Ինտեր - Բավարիա
Լիոն - Ռեալ
Արսենալ - Բարսելոնա
Մարսել - Մանչեսթր Յունայթեդ
Կոպենհագեն - Չելսի
Ընդգծել եմ այն թիմերի անունները, որոնք, իմ կարծիքով, երկու հանդիպումների արդյունքում կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: Հաշվի եմ առել ինչպես նախորդ խաղարկությունների արդյունքներն, այնպես էլ թիմերի ներկայիս խաղամակարդակը, նրանց ելույթներն իրենց ազգային առաջնություններում:
Ուշադիր կլսեմ նաեւ ընկերներիս կարծիքներն, որոնք գուցե տարբեր լինեն, սակայն՝ խիստ հետաքրքիր: