Ալիզադեի հետաքրքիր առաջարկները

Aug 09, 2011 00:48

Երբեմն-երբեմն թե Երեւանում եւ թե Բաքվում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչում են տեսակետներ, որոնք դուրս են մոդայիկ դարձած «հայրենասիրական» հռետորաբանությունից:
Նման մի տեսակետ երեկ հնչեցրել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշատ Ալիզադեն՝ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում:
Հարկ չկա առանձին-առանձին անդրադառնալ Ալիզադեի տարբեր մտքերին, առաջարկվող լուծումներին:
Հարցազրույցում կան եւ ընդունելի, եւ անընդունելի մտքեր:
Բայց իմ համար միանգամայն ընդունելի է նրա առաջարկած փիլիսոփայությունը: Կարգավորման գործընթացի հիմքում պետք է լինի ոչ թե Ղարաբաղի տարածքային պատկանելիության, այլ՝ Ղարաբաղում ապրող մարդու իրավունքների, ազատությունների եւ անվտանգության հարցը: Կարգավորման նպատակը հենց սա պետք է լինի, կոնկրետ մարդը, որ ապրում է Ղարաբաղում:
Եթե ընդունեւմ ենք այս կարեւոր թեզը. յուրաքնչյուրս դրա շրջանակներում կարող ենք հանդես գալ մեր առաջարկություններով:
Արդյո՞ք իրատեսական են Ալիզադեի մոտեցումները: Ի՞նչ են կարծում իմ ընկերները:

արձագանք, կարծիք, ԼՂ հիմնահարց

Previous post Next post
Up