Հայ Ազգային Կոնգրեսն այսօր դառնում է երեք տարեկան:
Նույնիսկ երեխաների մոտ այս տարիքում ձեւավորվում են բնավորության որոշակի գծեր:
ՀԱԿ-ն, անշուշտ, արդեն ունի իր բնավորությունն ու ինքնատիպությունը:
Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվել է ստեղծել մի թիմ, որն առանցքային դերակատարություն ունի երկրի քաղաքական կյանքում: Այս փաստն ընդունում են նույնիսկ իշխանությունները՝ ստեղծելով ՀԱԿ հետ երկխոսության հատուկ ձեւաչափ:
Սակայն ՀԱԿ-ին չի հաջողվել ձեւավորել մի համակարգ, որն որակապես տարբեր կլիներ այն համակարգերից, որոնց մենք սովոր ենք: Ավելի պարզ, ՀԱԿ-ի ստեղծած համակարգը նույնպես անձնակենտրոն, փակ համակարգ է: Այս փաստն էլ խոստովանում են անգամ մարդիկ, ովքեր ամենածանր պահին եղել են այս թիմի կողքին, հետո տարբեր պատճառներով հեռացել են ՀԱԿ-ից:
Սակայն քաղաքական միավորի համար ամենակարեւորն արդյունքն է, ընտրություններին մասնակցելը, դրանցում հաղթելը: Մանավանդ՝ առջեւում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են:
Իմ կարծիքով, ՀԱԿ-ն էապես սահմանափակել է իր մանեւրելու հնարավորությունը՝ սեփական հաղթանակը պայմանավորելով արտահերթ ընտրությունների անցկացման հետ:
Արտահերթ ընտրություններ, ըստ իս, չեն լինի: Խսքը հատկապես նախագահի արտահերթ ընտրության մասին է, որն ՀԱԿ-ում ավելի են կարեւորում (խոհրդարանական արտահերթ ընտրություններ տեսականորեն կարող են լինել):
Ապագա խորհրդարանում ՀԱԿ-ը կունենա պատկառելի ներկայություն՝ ամրագրելով իր կարեւոր դերակատարությունը քաղաքական կյանքում, սակայն հազիվ թե կարողնա գործադիր իշխանություն ձեւավորելու հայտ ներկայացնել:
Նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուն (խորապես համոզված եմ, որ հերթականի պարագայում այդ թեկնածուն չի լինելու Տեր-Պետրոսյանը) կլինի ֆավորիտներից մեկը, սակայն նրա հաղթելու հնարավորությունները խիստ մշուշոտ են:
Կգա՞ ՀԱԿ-ը իշխանության առաջիկա ընտրությունների միջոցով. ի՞նչ են կարծում իմ ընկերները: