Ինձ մի պատմություն պատմեցին, որ զավեշտի է նման:
Մի ենթասպա՝ հավանաբար ուզելով իր ազգականների մոտ մեծ մարդ երեւալ, խոստանում է իր բարեկամի որդու ծառայությունը կազմակերպել հարմար մի զորամասում:
Մոտենում է զորակոչի օրը եւ մինչեւ վերջին պահը ենթասպան ազգականին հորդորում է՝ չանհանգստանալ:
Երբ պարզվում է, որ զինծառայողը զորակոչվելու է Ղարաբաղ, նրա զայրացած հայրը զանգահարում է ազգական ենթասպային՝ հաշիվ պահանջելու:
-Ցավդ տանեմ, ես մեղք չունեմ, էսօրվա պրիզիվը կամ Բաքու էին տանում, կամ էլ՝ Ղարաբաղ,- պտասխանում է սրամիտ ենթասպան: