Սադոյանի սիրած խոսափողն ու պրեզերվատիվը

Jul 23, 2011 23:53

Երեկվա իմ պատմություն-հումորը շատերին էր դուր եկել:
Էսօր ստաժավոր մի պատգամավոր, ով 90-ականներին ակտիվ է եղել, մի պատմություն պատմեց, ու ես հասկացա, որ Սադոյանի պատճառով մի անգամ խորհրդարանում ավելի երկար ու բուռն են ծիծաղել:
90-ականների կեսերին Արշակ Սադոյանն առիթ-անառիթ շատ էր մոտենում իր սիրած խոսափողին ու. թույլ տային կամ՝ ոչ, խոսում կամ բղավում էր: Որպեսզի համոզվեր խոսափողը միացրած է, թե՝ ոչ, մատներով խփում էր խոսափողին:
Իշխանության չարաճճի մի պատգամավոր որոշել է պատժել Արշակին. մինչեւ նիստերը սկսվելը՝ պրեզերվատիվ է գնել, հագցրել խոսափողի վրա՝ վստահ լինելով, որ դրան առաջինը մոտենալու է Սադոյանը՝ մատների հայտնի շարժումով:
Այդպես էլ եղել է...

քաղաքականություն, հումոր

Previous post Next post
Up