Չինաստանի Նինբո քաղաքում տեղի են ունեցել շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրի
հանդիպումները:
Հայաստանի հավաքականը պահպանել է առաջատարի դիրքերը՝ հերթական հաղթանակը տանելով Հնդկաստանի ընտրանու նկատմամբ՝ 2,5:1,5 հաշվով: Մեր թիմին հաղթնակ է ապահովել առաջատար Լեւոն Արոնյանը:
Տուրի մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ հաշիվները՝ Ռուսաստան-Ուկրաինա 2:2, ԱՄՆ-Հունգարիա 2:2, Իսրայել-Ադրբեջան 2:2, Եգիպտոս-Չինաստան 0,5:3,5:
Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ դասավորությունը՝ Հայաստան՝ 10 միավոր, Ռուսաստան, Հունգարիա՝ 8-ական միավոր, Չինասատան, Ուկրաինա՝ 7-ական միավոր, Ադրբեջան, ԱՄՆ՝ 6-ական միավոր, Իսրայել՝ 5 միավոր, Հնդկաստան՝ 3 միավոր, Եգիպտոս՝ 0 միավոր:
Վաղը մեր հավաքականը մրցելու է Հունգարիայի ընտրանու հետ: Մյուս զույգերն են՝ Չինաստան-Ռուսաստան, Ադրբեջան- ԱՄՆ, Ուկրաինա- Իսրայել, Հնդկաստան- Եգիպտոս: