Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի փոխարե՞ն

Jul 03, 2011 17:45

Այսօր Regnum գործակալությունն իր էջերում զետեղել է մի վերլուծական, որի նպատակը ՀԱԿ առաջնորդի եւ ընդդիմության ղեկավարի տեղում Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարինողին բացահայտելն է: Հոդվածագիրը գրեթե վստահ է, որ առաջին նախագահը չի մասնակցի նախագահական առաջիկա ընտրությունների ու նրան փոխարինողի դերում՝ շատ արագ մերժելով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունները, կանգ է առել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի թեկնածության վրա:
Հայաստանյան վերլուծական կյանքին քաջածանոթ եմ, բայց այդպես էլ չհիշեցի
հոդվածի հեղինակ, վերլուծաբան Անուշ Լեւոնյանին: Ենթադրում եմ, որ իրական հոդվածագիրն այլ մարդ է: Չեմ բացառում անգամ, որ այս վերլուծականը ծնվել է ռուսական որոշակի շրջանակներում:
Որ Տեր-Պետրոսայնը չի մասնակցելու նախագահական ընտրություններին, եթե դրանք հերթական լինեն՝ վաղուց եմ կանխատեսել: Հետեւաբար՝ այո, ՀԱԿ-ին անհրաժեշտ է լինելու շատ մոտ ապագայում կողմնորոշվել նոր նախագահացուի հարցում:
Լ.Զուրաբյանի դեմ անձնական ոչինչ չունեմ, ավելին՝ կարծում եմ, որ նա շատ մեծ գործ է արել ՀԱԿ-ի կայացման գործում: Բայց լուրջ չեմ համարում նրա թեկնածության քննարկումը Տեր-Պետրոսյանին փոխարինողի դերում: Եվ առհասարակ՝ կարծում եմ, որ այս պահին ՀԱԿ-ում չկա այն մարդը, որ իր քաղաքական փորձառությամբ եւ խարիզմայով կարողանա փոխարինել Տեր-Պետրոսյանին, պահպանել ՀԱԿ միասնականությանը, իրական այլընտրանք լինել իշխանության թեկնածույին:
Կարո՞ղ է, արդյոք, Լեւոն Զուրաբյանը փոխարնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սպասում եմ ֆրենդներիս արձագանքին:

ՀԱԿ, ընտրություն, կարծիք, Լեւոն Զուրաբյան

Previous post Next post
Up