Կազանում փաստաթուղթ կստորագրվի՞

May 30, 2011 00:52

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։
Շատերը կարծում են, որ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները մեծացնում են ճնշումը Հայաստանի եւ Ադրբեջանի իրնց գործընկերների վրա՝ հունիսին կարգավորման փաստաթուղթ ստորագրելու նպատակով: Նրանք՝ որպես փաստարկ, նշում են այն հանգամանքը, որ միջնորդ երկրների նախագահներն առաջին անգամ նշել են վերջնաժամկետ:
Համարձակվում եմ կանխատեսել, որ Կազանում կարգավորման Հիմանարար սկզբունքների շուրջ փաստաթուղթ չի
ստորագրվի (եռակողմ հերթական հայտարարության ընդունումը չեմ բացառում): Չափազանց մեծ է հակամարտության կողմերի դիրքորոշումների տարբերությունները, հատկապես՝ ԼՂ կարգավիճակի հարցում:
Միջնորդ երկրների ղեկավարներն իրոք անհանգստացած են հակամարտության գոտում ստեղծված վիճակով, սակայն խնդիրը լուծման հասցնելու դեղատոմսեր, կարգավորման հասնելու ռեսուրսներ նրանք նույնպես առայժմ չունեն: ԵԱՀԿ եռանախագահության ջանքերը հիմա առավելապես ուղղված են պատերազմի վերսկսման ռիսկերի չեզոքացմանը:
Արդյո՞ք Կազանում՝ Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, հնարավոր է էական առաջընթաց ԼՂ խնդրում: Ակնկալում եմ ֆրենդներիս արձագանքն ու ակտիվ բանավեճը:

ԱՄՆ, Իլհամ Ալիեւ, Ֆրանսիա, կարծիք, Ռուսաստան, Սերժ Սարգսյան, Դմիտրի Մեդվեդեւ, ԼՂ հիմնահարց

Previous post Next post
Up