Ո՞ր թիմերը կհաղթեն

Mar 21, 2011 03:48

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունից հետո՝ կանխատեսել էի զույգերի հաղթողներին:
Ութ զույգից վեցի պարագայում կանխատեսումներս ճիշտ դուրս եկան:
Նշանակում է՝ ֆուտբոլից ինչ-որ բան հասկանում եմ :)
Հիմա հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը: ( նոր կանխատեսում )

ֆուտբոլ, կարծիք

Leave a comment

hovik95 March 21 2011, 00:56:59 UTC
Առաջին երեք զույգերի հետ ես ել եմ համաձայն, իսկ ինչ վերաբերվում ա Մաչեսթեր - Չելսի խաղին, դժվարանում եմ պատասխանել:

Reply

surenyants March 21 2011, 01:06:02 UTC
Համաձայն եմ, որ դա ամենադժվար կանխատեսելի խաղն է: Ես առաջնորդվել եմ, տվյալ պարագայում, համակրությամբ ու հույս ունեմ, որ «Չելսին» կհաղթի:

Reply

hovik95 March 21 2011, 02:14:25 UTC
Ու շատ հետաքրքիր ա, որ Ռեալ-Տոտենհեմ ու Բարսելոն-Շախտյոր զույգերի հաղթողները իրար հետ են խաղալու: Այս տարի հնարավոր է, որ լինի 5 Էլ Կլասիկո:

Reply

surenyants March 21 2011, 02:16:09 UTC
Կարծում եմ՝ կլինի: Ճիշտ է՝ այդ հանգամանքը մի փոքր արժեզրկում է Էլ Կլասիկոն, բայց այդ հանդիպումների առատությունից շահում է ֆուտբոլասերը:

Reply

hovik95 March 21 2011, 02:22:12 UTC
Հուսով եմ շատ գեղեցիկ ֆուտբոլ կտեսնենք:

Reply

surenyants March 21 2011, 02:24:11 UTC
Թերեւս, որովհետեւ ՉԼ եզրափակիչ խաղերում հազիվ թե այս տարի պատահական եւ թույլ թիմեր հայտնվեն:

Reply

hovik95 March 21 2011, 02:29:43 UTC
Ընդհանրապես ես կարծում եմ, որ Չեմպիոններ Լիգայի մակարդակը ավելի բարձ է քան որևէ ուրիշ մրցաշարի, նույնիսկ Աշխարհի առաջնության: Ուղղակի Աշխարհի առաջնությունը մասսայական բնույթ ունի, քանի որ այնտեղ մասնակցում եմ շատ տարբեր երկրների հավաքականներ:

Reply

surenyants March 21 2011, 02:37:17 UTC
Միանգամայն համաձայն եմ Ձեր գնահատականի հետ:

Reply


Leave a comment

Up