Feb 06, 2011 14:51
...Տեր-Պողոսյանն այս ընթացքում ակտիվ գործում է` ի պտպանություն իրեն նամակներ, դիմումներ կազմակերպելով: Նաեւ մի լեգենդ են հորինել, թե իբր ախթալացիները գործազուրկ կդառնան, եթե այս գործարարը պատժվի: Սա միֆ է, որովհետեւ ոչ մեկ չի պահանջում Տեր-Պողոսյանին սեփականազրկել, մարդիկ խոսում են նրա կոնկրետ արարքի մասին: Ի դեպ, գուցե այս գործարարն անմեղ է. այդ դեպքում` նա պետք է շահագրգռված լինի քննությամբ, որպեսզի հաշիվ պահանջի իր բարի անունն արատավորողներից: Բայց այնպիսի տպավորություն է, որ Տեր-Պողոսյանը քննություն չի ուզում, իրեն զրպարտելու բողոք չի ներկայացնում, միայն ձգտում է, որպեսզի թեման այլեւս չբարձրաձայնվի: Մի խոսքով` պետական մարմինների արձագանքը տեղի ունեցածին ադեկվատ չէ: Ենթադրում եմ, որ Տեր-Պողոսյանը «տանիք» ունի: Ես անձամբ չեմ ուզում մտածել, որ այդ «տանիքը» վարչապետն է ու կուզենայի, շատ կուզենայի, որ նա նպաստեր այս պատմության համակողմանի բացահայտմանը: Որ ասեկոսեներ չլինեն...
արձագանք,
ես,
մենթալիտետ,
Տիգրան Սարգսյան,
հոդված,
neonews.am,
իրադարձություն